Թութի 8 օգտակար հատկություն, որոնց մասին դուք անգամ պատկերացում չունեք

Թութ շատերն են սիրում երևի, իսկ գիտե՞ք, թե որքան օգտակար է այն:

Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։

Թութն օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), դրանից ստանում են
նաև օղի, սպիրտ։

Ահա այն կարևոր կետերը, որ պետք է իմանաք թթի օգտակարության մասին. Չինական, ճապոնական, հնդկական բժշկության մեջ օգտագործվում են թթենու տերևները, ծառի արմատները, կեղևն ու պտուղները՝ շաքարային դիաբետի, ջրգողության, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (դոշաբ, մուրաբա, հյութ, չիր), ստանում են նաև օղի, սպիրտ։

Կանխարգելում է քաղցկեղը

Թութը պարունակում է մեծ քանակությամբ անտոցիաններ, կվերցետին և կեմֆերոլ, որոնք օգնում են պայքարել օրգանիզմում ազատ ռադիկալների դեմ։ Այն նաև կանխարգելում է սակավարյունությունը, կրծաքեղձի, հաստաղիքի քաղցկեղը, ինչպես նաև նվազեցնում է ալերգիկ դրսևորումները։

Նվազեցնում է սիրտ–անոթային հիվանդությունների ռիսկը

Կվերցետիննն ու կեմպֆերոլը նվազեցնում են սրտայի հետ կապված հիվանդությունների և հիպերտոնիայի հավանականությունը։ Պտուղի օգտագործումը ամրացնում է նաև արյունատար անոթները։

Նվազեցնում է արյան մեջ վատ խոլեստերինի քանակությունը

Թութը պարունակում է ֆիտոստերոլ, ինչն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը։

Բարերար է ազդում աչքերի առողջության վրա
Թթենու մեջ առկա կարոտինոիդները օգնում են կանխարգելել կատարակտը և դեղին բծերի դեգեներացիան։

Պայքարում է բորբոքումների դեմ
Ռեսվերատրոլի առկայությունը պտուղն օժտում է հակաբորբոքային հատկություններով, ինչպես նաև թթի մեջ նաև անտոցիաններ կան, որոնք օգնում են կանխել բորբոքումները։

Թեթևացնում է մրսածության դրսևորումները
Թութը մեծ քանակությամբ վիտամին C է պարունակում։ Այն բարձրացնում է իմունիտետը, ինչն էլ օգնում է կանխել մրսածությունը, ալերգիան, տուբերկուլյոզը, վիրուսները և տարատեսակ ինֆեկցիաները:

Թեթևացնում է դաշտանային ցավերը
Թութը վիտամին B6 է պարունակում, որն օգնում է սնել արյունը, լյարդն ու երիկամները և նվազեցնում է դաշտանային ցավերը։

Լավացնում է արյան վիճակը
Թութը մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում, ինչն էլ խթանում է ողնուղեղի և գլխուղեղի բջիջների աճը, ինչպես նաև օգնում է կանխարգելել սակավարյունությունը։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS