Ադրբեջանի պաշտպանության նախարարը ՛՛լուրջ՛՛ հաջողությունների է հասել գնդակոծելով սեփական պետության տարածքները

Ադբեջանական բանակի զորավարժությունների ժամանակ Գյանջա (Գանձակ) քաղաքի սեփական տներից մեկի վրա հրթիռ է ընկել:

Այս մասին իր Facebook-յան էջում գրել է «Ազադլըխ» («Ազատություն») թերթի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդը, որը վտարված է Ադրբեջանից եւ այժմ գտնվում է Ֆրանսիայում:

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ հաջողությունների է հասել» և հրթիռակոծել Գանձակը (Գյանջա), ասված է նրա գրառման մեջ: Գանիմաթ Զահիդի խոսքով, միջադեպը տեղի է ունեցել 5 օր առաջ:

«Աղստաֆայի շրջանում զորավարժությունների ժամանակ հրաձգարանից արձակված հրթիռն ընկել է Գանձակ քաղաքի նախկին Կոմսոմոլ թաղամասում գտնվող տներից մեկի վրա: Ռազմական դատախազությունը ցանկանում է պատժել ոչ թե կոորդինատներ տվողին, այլ կրակողին», — նշում է աղբյուրը:

Ադրբեջանական Թուրան գործակալության տվյալներով՝ Գանձակում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհեր կամ վիրավորներ չկան:

«Տանը գտնվողներից որեւէ մեկը չի վնասվել: Զինվորական դատախազությունը քննություն է իրականացնում», — նշում է Թուրանը:

Գործակալությունը մեկնաբանություն է խնդրել նաեւ Ադրբեջանի ՊՆ-ից, սակայն դեռեւս պատասխան չի ստացել՝ անգամ գրավոր դիմելուց հետո:

Միեւնույն ժամանակ, ադրբեջանցի ռազմական փորձագետը, դատելով հրապարակված լուսանկարներից, ասել է, որ ամենայն հավանականությամբ խոսքը 125 մմ տրամաչափի 3БМ26 մոդելի հրթիռի մասին է:

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD LOOKING NEWS