Եթե սիրում եք Ձեր ամուսնուն, ապա երբեք մի ասեք այս բառերը սկեսրոջը…

Եթե ցանկանում եք, որ ամուսինը սիրի ձեզ, ապա պետք է սովորեք հարգել նրա մորը: Ուշադրություն դարձրեք ձեր խոսքերին և պահվածքին:

Ձեզ ենք ներկայացնում այն արտահայտությունները, որոնք սկեսրոջ մոտ չպետք է արտաբերել.

«Դուք գլուխ չեք հանի այդ ամենից, քանի որ ժամանակից ետ եք մնացել»: Այս արտահայտությունից հետո ցանկացած սկեսուրի սրտի կաթիլներ պետք կգան: Դուք նրան կհիշեցնեք իր տարիքի և անցած երջանկության մասին:

«Ես իմ որդուն այլ կերպ կդաստիարակեմ»: Այս դեպքում դուք միանգամից մի քանի հարված եք նրան հասցնում և մատնացույց եք անում այն հանգամանքին, որ նրա որդին հեռու է նվեր լինելուց:
«Մայրս ինձ այդպես չի սովորեցրել»: Շարունակեք մտածել, որ ձեր մայրը լավագույնն է, սակայն լռեք այդ մասին սկեսրոջ ներկայությամբ:
 «Հիմա ես եմ նրա կյանքի առաջնային կինը»: Մոր հետ մրցելն անիմաստ է: Խուսափեք նման պահվածքից և զերծ կմնաք վիճաբանություններից:

«Նա ձեր փեշի տակ է մեծացել»: Այս արտահայտությունից հետո կվիճեք ոչ միայն սկեսրոջ, այլև ամուսնու հետ:

«Ձեր ամուսնու հետ կարգավորեք ձեր հարցերը և հետո միայն մեզ խրատեք»: Այս արտահայտությունը կվիրավորի ձեր սկեսրոջը և մատնացույց կանի տանը խնդիրներ լինելու մասին:

«Եթե ես իմանայի, որ նրա մայրն այսպիսին է, չէի ամուսնանա նրա հետ»: Նման պնդումները տրամաբանությունից դուրս են:

«Ինչ լավ է, որ երեխաներս ինձ են նման»: Եթե ասում եք, որ չեք ցանկանում, որ ձեր երեխաներն իրենց հորը նմանվեն, ապա սկեսուրի մոտ կասկածներ են ծնվում որդու հանդեպ ունեցած ձեր սիրո մասին:

«Մենք ինքներս գլուխ կհանենք»: Դուք անտեսում եք փորձառու մարդու օգնությունը և վարվում եք այնպես, ինչպես ցանկանում եք:

«Շնորհակալ եղեք, որ ես եմ ձեր որդու կինը»: Եթե դուք իդեալ եք, իսկ նրա որդին՝ հիմար, ապա ինչպե՞ս եք ցանկանում, որ նա առանց ձեզ վիրավորելու լսի այդ ամենը:

«Դուք նրան չեք ճանաչում»: Նա իր որդուն լավ է ճանաչում և ձեզ չի պարտադրել, որ ամուսնանաք նրա հետ:

«Ես ձեզանից համեղ եմ պատրաստում»: Եթե նրա պատրաստած ապուրը համեղ չի ստացվել, ապա պետք չէ այդ մասին բարձրաձայնել:

«Ես զբոսնում էի, իսկ նա երեխաներին էր խնամում»: Նման արտահայտությունից հետո դուք ձեր սկեսուրի աչքում վատ կնոջ տպավորություն կթողնեք:

«Նա տան գործերով չի զբաղվում»: Այս արտահայտությունը սկեսուրի մոտ կարեկցանք չի առաջացնի և մեղադրանքների տեղիք կտա:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD LOOKING NEWS