Մայրը իր 2 ամսական երեխային թողել է գերեզմանոցում ու հեռացել…

2 ամսական փոքրիկ տղային հայտնաբերել էին գերեզմանների մոտ:
Ոստիկանները կարողացել են գտնել և ձերբակալել խեղճ երեխայի մորը՝ ծնողական պարտականությունները պատշաճ չկատարելու համար: Դեպքը տեղի է ունեցել Ֆիլիպիններում:

Գերեզմանների հարևանությամբ ապրող մարդիկ լսել են երեխայի լացը:
Անհանգստացած հարևանները շտապել են այնտեղ և գտել գերեզմանաքարերի մեջտեղում պառկած փոքրիկին:

Մարդիկ նրան անմիջապես հիվանդանոց են տեղափոխել:

Դեպքից որոշ ժամանակ անց Գլորիա Պերեսը, տղայի տատիկը, դիմել է ոստիկանություն և ասել, որ դա արել է իր դուստրը՝ Լարա Սենտիլյասը:

Այժմ փոքրիկն առողջ և անվնաս է:

Այն փաստը, որ երեխան մի քանի ժամ շարունակ միայնակ պառկել և արտասվել է, բարդանում է նրանով, որ մերձակայքում կան հարյուրավոր թափառական շներ, որոնց վարքն անկախատեսելի է:

Երեխան ողջ է մնացել միայն հրաշքով: Հույս ունենք, որ փոքրիկն իր վերջո կգտնի արժանապատիվ ծնողներ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
GOOD LOOKING NEWS