Պատրաստեք բիսկվիթ առանց ձվի

Պատրաստում ենք Բիսկվիտ՝ առանց ձվի. այն բոլորին դուր է գալիս

  • Ալյուր — 200գր.
  • Փխրեցուցիչ — 2թ/գ
  • Շաքարավազ — 100գր.
  • Կեֆիր — 200մլ
  • Արևածաղկի յուղ — 5ճ/գ
  • Վանիլ — 1թ/գ
  • Սպիտակաձավար — 0,5-1ճ/գ

Պատրաստումը

1 Միացրեք ջեռոցը և ձևամանը նախապատրաստեք բիսկվիտը թխելու համար: Այն պատեք յուղով և վրան ցանեք սպիտակաձավարը. այդպես բիսկվիտը հեշտ է լինում հանել ձևամանից:

2 Ամանի մեջ լցրեք մաղած ալյուրը, ավելացրեք փխրեցուցիչն ու վանիլը:

3 Բուսական յուղն ու սենյակային ջերմաստիճանի կեֆիրը խառնեք մեկ ուրիշ ամանում, ավելացրեք շաքարավազը: Խառնեք այնքան, մինչև շաքարավազը կլուծվի:

4 Խառնուրդները միացրեք իրար և լավ խառնեք, մինչև կստացվի միաձույլ զանգված: Խմորի վրա պետք է փուչիկներ հայտնվեն:

5 Խմորը լցրեք ձևամանի մեջ և թխեք 200 աստիճանում՝ 15-20 րոպե: Թխվելու ընթացքում խորհուրդ չի

տրվում բացել ջեռոցի բերանը:

6 Պատրաստի խմորեղենի վրա կարող եք ցանել շաքարի փոշի:

Բարի ախորժակ

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS