Քաղցրավենիք ենք պատրաստում 2 րոպեում․ արագ և նրբահամ

Ամառվա շոգ եղանակին սառնարանից հանված այս թեթև և նրբահամ քաղցրավենիքը մեծագույն հաճույք կպարգևի ձեզ և ձեր հյուրերին։

Այն պատրաստելու համար ձեզանից կպահանջվի ընդամենը 2 րոպե՝ իր պարզ բաղադրիչները խառնելու համար։

Քաղցրավենիք ենք պատրաստում հետևյալ բաղադրիչներից․

  • Կաթնաշոռ -200 գր․
  • Թթվասեր -100 գր․
  • Կակաո — 50 գր․
  • Թխվածքաբլիթներ վանիլային և կակաոյով
  • Չամիչ
  • Բալ՝ զարդարելու համար, ելակ էլ կարող եք վերցնել:

Քաղցրավենիք ենք պատրաստում հետևյալ հաջորդականությամբ․

Սկսենք հավաքել մեր քաղցրավենիքը։ Վերցնում ենք համապատասխան թվով թափանցիկ բաժակներ կամ պաղպաղակի հատուկ տարաներ։

Սկսում ենք շերտերով բաղադրիչները լցնել։
Ներքևի շերտը սկսում ենք փշրված թխվածքաբլիթներից։ Թխվածքաբլիթները երկու գույնի ենք վերցնում, որպեսզի ավելի գեղեցիկ ստացվի մեր դեսերտի վերջնական տեսքը,

Հաջորդիվ լցնում ենք մեր կակաոյի փոշով հարված խառնուրդը,
Ընթացքում շերտերի մեջ չամիչ ենք լցնում քաղցրություն հաղորդելու համար, քանի որ շաքարավազ ընդհանրապես չենք օգտագործելու,

Շերտերի արանքում նաև դնում ենք ամբողջական թխվածքաբլիթների շերտեր,
Վերջում շերտի վրա ավարտում ենք փշրանքներով և զարդարում ցանկացած մրգով և հատապտղով։

Դնում ենք սառնարան և 2 ժամից հանում ու վայելում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS