Այս մթերքները զարգացնում են երեխայի գլխուղեղը

Լավ սնունդը ո՛չ միայն ամուր առողջության գրավական է, այլև՝ մտավոր ցուցանիշների: Դրանում համոզված են ֆրանսիացի մասնագետները: Նրանք հետազոտել են մանկական հասակում սննդամթերքի դերն ու դրանց ազդեցությունը մտավոր կարողությունների զարգացման վրա:

Փորձագետները կազմել են այն սննդամթերքի ցանկը, որը դրականորեն են ազդում մարդու գլխուղեղի վրա, հայտնում է Meddaily-ն: Դրանց ցանկում հայտնվել են ձուկը, կաթնամթերքը, պոմիդորը, լոբազգիները:

Ձուկը հետազոտողների ուշադրության կենտրոնում է հայտնվել ճարպաթթուների բարձր պարունակության շնորհիվ, որոնք հատկապես օգտակար են նյարդային համակարգի համար: Ինչ վերաբերում է լոբազգիներին, ապա դրանք հարուստ են վիտամիններով ու ֆոլաթթվով:

Կաթնամթերքը կարևոր է հիշողության համար ու անգամ օգնում է ձևավորել տրամաբանական մտածողությունը:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS