«Նորօրյա սերժը նախորդին շատ արագ է գերազանցելու» Սասնա ծռերը Փաշինյանին

Վերջին շրջանում «Սասնա ծռեր»-ի անդամներն ու համակիրները ընդգծված արշավ են իրականացնում ՀՀ վարչապետի ու նրա թիմի դեմ:

Ասում են՝ ընդդեմ արշավի գագաթնակետն ակնառու դարձավ հատկապես Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ու հուղարկավորության օրերին, երբ վարչապետը ներկա չէր գտնվել այդ արարողություններին: Սասնա ծռերի աջակիցները մեկը մյուսի հետևից գրառումներ են տարածում՝ չակերտելով հեղափոխությունը, կոչ անելով հեղափոխության, «նորօրյա սերժը նախորդին շատ արագ է գերազանցելու» գրառումներով:

Ըստ լուրերի՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը պատրաստվում է ընդդիմություն դառնալ Նիկոլ Փաշինյանին, մի շարք անդամներ քննադատում են նաև կառավարության գործունեությունը՝ «դեռ ինչքա՞ն պիտի սպասենք, որ երկրից թալանվածը վերականգնվի, ներդրումներ լինեն, ներգաղթ սկսվի» և այլն:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS