Ես գտա քեզ իմ երկար սպասված. Արդեն շուրջ 1 տարի ամուսնացած տղամարդու սիրուհի եմ…

Ես սիրուհի եմ, ամուսնացած տղամարդու, արդեն մի տարի է…Գրում եմ և արտասվում, իսկ ինքը կնոջ հետ հանգստանում է ծովի ափին…

Ամեն ինչ պատահական սկսվեց: Ծանոթացանք սրճարանում, 3 ժամ ուրախ զրուցեցինք, ծիծաղեցինք, փոխանակվեցինք համարներով:

Երրորդ օրը նա զանգեց ինձ, հետո հյուր եկավ, ասաց, որ ամուսնացած է, արդեն 25 տարի, ապրում են ուրիշ քաղաքում, բայց այստեղ հաճախ գալիս է գարծուղման: Կնոջ մասին ոչ մի վատ բառ չասաց, պատմեց, որ ապրում են ներդաշնակ և սիրով լի ընտանիքում: Որդին արդեն մեծ է, ինքնուրույն:

Ես ամբողջ կյանքում նման տղամարդու եմ փնտրել…քնքուշ, կոկիկ, համառ, ոսկե ձեռքերով, խելացի…անհնար է ամեն ինչ թվարկել:

Սկզբում հանդիպում էինք, հետո սկսեցիքն մի քանի շաբաթ շարունակ միասին ապրել: Գնում էր տուն, օրը մեջ զանգում էր, հետո գալիս էր և ամեն ինչ շարունակվում էր: Երբեք չէի խոսում նրա ամուսնալուծության մասին:

Ուղղակի սիրում և պաշտում էի նրան: Իսկ նա ինձ ասում էր, որ ուզում է լինել կողքիս, միշտ ինձ հետ մնալ:
Մի օր թաքուն բացեցի նրա հեռախոսը և շոկի ենթարկվեցի: Նա կնոջն այնպիսի բաներ էր գրել, որ ես ցնցվեցի: Սիրելիս, պաշտելիս, սերս, միակս, թանկագինս…այսպես էր նա խոսում կնոջ հետ: Եվ ակնհայտ էր, որ սերը փոխադարձ է:

Մեր հարաբերությունները շարունակվեցին մի քանի ամիս, թվում էր, թե առանց միմյանց ապրել չենք կարող: Մի օր էլ նա ուղղակի ասաց կնոջը, որ իր կյանքում կամ ես:

Կինն այդ օրը հավաքեց իրերը և հեռացավ տանից, իսկ նա եկավ ինձ մոտ:

Այդքան երկար սպասված պահը դարձավ ամենասարսափելի ժամանակաշրջանը: Այդ խորամանկ կինը չէր էլ պատրաստվում հանձնվել: Նա ամբողջ շաբաթ զանգում էր ամուսնուն և ասում, թե իբր մահանում է, շատ վատ է:

Իսկ սիրելիս էլ, որպես կարգապահ տղամարդ, գնաց կնոջը փրկելու: Արդեն մի քանի օր է, ինչ ընդհանրապես չի զանգել: Միայն մի հաղորդագրություն է ուղարկել, ընդամենը մի բառ. «Կարոտում եմ»:

Այսօր իմացա, որ կնոջ հետ մեկնել է հանգստի….նստած մտածում եմ, թե ինչպե՞ս ապրեմ…առանց նրա…կմահանա՞մ: Կինը նրան հենց այնպես բաց չի թողնի, իսկ ես այսպես չեմ կարող:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS