Ինչ դիրքով եք Դուք քնում: Այն շատ բան կասի Ձեր բնավորությոան և անձի մասին

Թագավորական դիրք, երբ մարդը լայնորեն բացում է ոտքերն ու ձեռքերը: Բժշկական տեսանկյունից մեջքի վրա պառկելը ամենաառողջարարն է, իսկ հոգեբանական տեսանկյունից դա խոսում է առողջ ֆիզիկական վիճակի մասին: Քնած թագավորները բաց մարդիկ են, լիդերներ, ուժեղ, ինքնավստահ մարդիկ:Նկարի երկրորդ տարբերակում պատկերված դիրքը վկայում է, որ

կյանքի այս շրջանում մարդիկ խնդիրներ ունեն: Նրանք վստահ չեն իրենց ուժերին և աջակցության կարիք ունեն:

Հաճախ գերադասում են մենակությունը, խուսափում են աղմկոտ ընկերակցությունից և ինքնամփոփ են: Այս դիրքում քնում են ստեղծագործ անհատները, ովքեր վախենում են քննադատություններից և անհաջողություններից:

Մարդիկ, որոնք քնում են փորի վրա հաճախ թվում են ձանձրալի և մանրախնիր, սակայն նրանց շարքերում շատ են թաքնված առաջնորդները:Նրանք մանրակրկիտ ամեն ինչ գծագրում են և մեծ ուշադրություն են դարձնում այնպիսի մանրուքներին, որոնք դիմացինները չեն նկատում:

Նրանք շատ պարտաճանաչ մաքրասեր մարդիկ են, ինչը պահանջում են նաև դիմացինից: Հմտորեն կարողանում են թաքցնել իրենց զգացմունքները և հաճախ չեն վստահում դիմացինին:Կողքի վրա քնելը ամենատարածված քնի դիրքն է:

Աջլիկները սովորաբար քնում են դեպի աջ, իսկ ձախլիկները` ձախ: Սա խոսում է այն մասին, որ մարդը գտնվում է հավասարակշիռ վիճակում, ինքն է որոշում իր խնդիրները և միշտ պատրաստ է օգնելու դիմացինին: Չնայած նման մարդը չի ձգտում առաջնորդ դառնալ, սակայն բավականին ինքնավստահ է իր ուժերին:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS