Հայաստանի քաղաքացիները առանց վիզայի կարող են այցելել ավելի քան 60 երկիր. Որոնք են դրանք…

Միջազգային Henley & Partners խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է 2018թ․ 4-րդ եռամսյակի համար անձնագրային ինդեքսի աղյուսակը, որի հիմքում առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդելու հնարավորությունն է:

Նոր աղյուսակի տվյալների համաձայն՝ ՀՀ-ն 80-րդ հորիզոնականում է։

Հայաստանի քաղաքացիներն առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել 61 երկիր:

Ցանկի առաջին հորիզոնականում  Ճապոնիան է, որի քաղաքացիները կարող են այցելել 190 երկիր: Առաջատար հորիզոնականներում ընդգրկվել են նաև Սինգապուրը (189), Հարավային Կորեան, Գերմանիան, Ֆրանսիան (188), Դանիան, Ֆինլանդիան, Իտալիան, Շվեդիան, Իսպանիան (187), Նորվեգիան, Բրիտանիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պորտուգալիան, ԱՄՆ-ը (186):
ՀՀ հարևան պետություններից Վրաստանը 50-րդ հորիզոնականում է(112 երկիր), Թուրքիան՝ 51-րդ (111 երկիր), Ադրբեջանը 75-րդն է (66 երկիր):
Աղյուսակի վերջին հորիզոնականներում Պակիստանը, Սոմալին, Սիրիան, Իրաքը, Աֆղանստանն են։

Աղբյուր՝ Armday.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS