Հարգելի կանայք, բժիշկները հորդորում են շատ բրոկոլի օգտագործեք Ձեր իսկ առողջության համար

Այս բանջարեղենը կանխում է շատ վտանգավոր հիվանդությունների զարգացումը, այդ թվում՝ քաղցկեղի և օստեոարտրոզի:

Անգլիացի բժիշկները կանանց առողջության համար ամենաօգտակար մթերքը բրոկոլին են համարում:

Այս բանջարեղենը հարուստ է սուլֆորաֆաններ կոչվող նյութերով: Նրանք արգելափակում են նաև հոդերի հիվանդություններ հարուցող ֆերմենտները:

Դրանից բացի՝ բրոկոլին շատ վիտամիններ ու միկրոէլեմենտներ է պարունակում, որոնք կանխում են քաղցկեղի առաջացումը, ամրացնում են դիմադրողականությունը, կարգավորում են անոթների աշխատանքը՝ բարելավելով արյան շրջանառությունը:
Այս բանջարեղենը հատկապես օգտակար է դեռահաս աղջիկների, հղի կանանց և տարեց տիկնանց համար:
Ավելի վաղ ապացուցվել է, որ բրոկոլին մեծացնում է NRF2 գենի ակտիվությունը, որը թոքերի բջիջները պաշտպանում է թունավոր նյութերի ազդեցությունից:

Դրանից բացի՝ բրոկոլին օգնում է վերականգնել օրգանիզմի դիմադրողական ֆունկցիաները և դանդաղեցնում է ծերացման գործընթացը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS