Հարսնացուն ծաղկեփունջը նետեց գետը. Այն ինչ տեղի ունեցավ ներքևում ստիպեց բոլորին մոռանալ հարսանիքի մասին/տեսանյութ/…

Անհավանական դեպք, որը տեղի էր ունեցել անցած ձմռանը Կրասնոդարի Լաբինսկ քաղաքում:

Ֆոտոշարքի ժամանակ նորապսակներն, ավանդույթի համաձայն մոտեցան կամրջին, որպեսզի հարսն իր ծաղկեփունջը նետի գետը:

Փեսան և հարսը որոշեցին տեսնել՝ ուր ընկավ ծաղկեփունջը: Հանկարծ ներքևից օգնության ձայն լսեցին:

Տեսան մոտ 9 տարեկան աղջկա, ով խոնարհվել էր դեպի խեղդվող տղամարդը: Աղջիկը սարսափած վազում էր ափով և չգիտեր՝ ինչպես օգներ խեղդվող հորը:

Իսկ տղամարդն աղջկան ասում էր, որ հեռու գնա, որպեսզի նրա ոտքերի տակ էլ սառույցը չճաքեր:

Մի քանի վայրկյան անց բոլոր հյուրերը մոռացան հարսանիքի մասին և նետվեցին խեղդվողին օգնելու:

Համատեղ ջանքերով շուտով հաջողվեց փրկել տեղի 36-ամյա բնակչին:

Նորմալ շնչելով՝ նա պատմեց, որ դստեր հետ զբոսնում էր ափով և հանկարծ նրա տակի սառույցը սկսեց ճեղքվել:

Նրան օգնության նետվելով՝ տղամարդն ինքը դարձավ սառցե ծուղակի գերին…

Աղբյուր՝ Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS