Մենք բոլորս ամեն օր խմում ենք ՍԱ, չգիտակցելով, որ այն կարող է կրծքագեղձի քաղցկեղի պատճառ դառնալ. Ինչի մասին է խոսքը…

Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց շրջանում, որոնց սննդակարգը հագեցած է եղել յուղոտ կաթնամթերքով, հետազոտողների կատարած ուսումնասիրության արդյունքներով՝ նրանք մահվան ավելի մեծ ռիսկի են ենթակա, քան նույն ախտորոշմամբ, բայց ավելի քիչ յուղոտ կաթնամթերքով սնվող կանայք: Կրծքագեղձի քաղցկեղային բջիջների աճը խթանում է էստրոգեն հորմոնը:

Էստրոգենն արտադրվում և պահպանվում է ճարպային բջիջներում: Փորձագետների մեծ մասը պնդում է, որ ԱՄՆ-ում և արևմտյան այլ երկրներում վաճառվող կաթնամթերքը պարունակում է մեծ քանակությամբ էստրոգեն և պրոգեստերոն:

Այս տրամաբանությանը հետևելու դեպքում կարելի է վստահաբար ենթադրել, որ ճարպի ցածր պարունակությամբ կաթնամթերքը ավելի քիչ էստրոգեն և պրոգեստերոն է պարունակում, քանի որ դրանք զուրկ են ճարպի մեծ մասից:

Այս պատճառով կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ կանանց խորհուրդ է տրվում ավելի քիչ ճարպոտ կաթնամթերք օգտագործել:
Վերը նշվածից հետո մասնագետները ցանկացել են ապացուցել, որ ճարպոտ կաթնամթերքի օգտագործումն իսկապես մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի կրկնվելու հավանականությունը, նաև մեծանում է կրծքագեղձի քաղցկեղից մահացության մակարդակը:
Ահա մթերքների ամբողջական ցանկը, որոնք ներառվել են ուսումնասիրության մեջ՝ Անարատ կաթ, Կոնցենտրացված կամ խտացրած կաթ, Պուդինգ, Պաղպաղակ, Եփած կրեմ, Ֆլան, Պանիր, Յոգուրտ, Կարագ:

Փորձի մասնակիցներին 12 տարի հետևել են, արդյունքները ցնցող են եղել: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մասնակիցների դեպքում, որոնք ամեն օր օգտագործել են 1 կամ մի քանի բաժին յուղոտ կաթնամթերք, 64%-ով ավելի մեծ է եղել ցանկացած գործոնից մահանալու հավանականությունը և 49%-ով ավելի մեծ կրծքագեղձի քաղցկեղից մահանալու հավանականությունը նրանց համեմատ, ովքեր օգտագործել են ցածր յուղայնությամբ կաթնամթերք կամ ավելի քիչ կաթնամթերք օրական:

Հետազոտությունը ցույց է տալիս յուղոտ կաթնամթերքի և կրծքագեղձի քաղցկեղից մահվան կապը, սակայն դա չի ապացուցում, որ մեկն անխուսափելիորեն հանգեցնում է մյուսին: Դրանց միջև իրական կապը պարզելու համար անհրաժեշտ են այլ թեստեր, փորձեր և ուսումնասիրություններ:

Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն բարելավել ընդհանուր առողջական վիճակը.

  • Սկսել առողջ ռեժիմով սնվել՝ բացառելով վերամշակված սննդամթերքները և շաքարավազը
  • Բացառել ալկոհոլը
  • Վերահսկել մարմնի զանգվածը
  • Պարբերաբար վարժություններ անել
  • Թողնել ծխելը
  • Ընդունել բժշկի նշանակած բոլոր դեղերը հիվանդության կրկնությունից խուսափելու համար

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS