Որ դուռն է Ձեզ ավելի ահասարսուռ և վախելանու թվում: Թեստ, որը պետք է անցնի յուրաքանչյուր մարդ

Ամերիկացի դիցաբան, գրող և դասավանդող Ջոզեֆ Կեմբելլը ասել է․<<Այն քարանձավը, որտեղ դուք վախենում եք մտնել, պահպանում է գանձեր, որոնք դուք փնտրում եք>>։

Կեմբելլը համոզված էր, որ եթե մարդ ցանկանում է հասնել մեծ երջանկության, նա պետք է ազատվի իր սեփական վախերից և հետևի իր իդեալներին։

Հոգեբան Կլիֆֆորդ Լազարուսն էլ ասում էր, որ ենթագիտակցորեն մենք ստեղծում ենք մեզ համար արգելքներ, որոնք խանգառում են մեզ առաջ ընթանալ։

Նա նույնպես կարծում էր, որ մենք մի կողմ պետք է դնենք մեր վախերը, որպեսզի հասնենք ցանկալի հաջողությունների։

Նա ստեղծել է այս թեստը, որը անցնելու համար դուք պետք է ընտրեք այն մուտքը, որը ամենից շատ է ձեզ վախեցնում։

Մուտք 1

Եթե Ձեզ վախեցրել է հենց այս նկարը, ապա դուք խելացի և ուժեղ մարդ եք։ Դուք նաև փակ մարդ եք շրջապատի համար։

Դուք զգուշանում եք այս աշխարհից և Ձեզ մոտ չեք թողնում նույնիսկ ամենամոտ մարդկանց։

Դուք պահանջկոտ մարդ եք։ Այնուամենայնիվ, դուք փորձում եք վարել բաց և էմոցիոնալ կյանք։

Մուտք 2

Եթե ընտրել եք այս տարբերակը, հավանաբար վերջին ժամանակներում շատ անհաջողությունների եք փորձել դիմակայել։Աստիճանները ցույց են տալիս կյանքից հեռացումը, իսկ թափվող տերևները կյանքի փուլերի փոփոխությունը։ Սա նշանակում է, որ դուք մտքով դեռ անցյալում եք։

Դուք մտածում եք, որ ձեր խնդիրները անընդհատ կհետևեն Ձեզ, չնայած դուք ինքներդ եք այդ խնդիրները ձեզ հետ տանում։

Թողեք անցյալը հանգիստ, ազատվեք բացասական մտքերից և սկսեք ավելի դրական մտածել։

Մուտք 3

Սա նշան է նրան, որ դուք փնտրում եք հոգևոր հանգստություն։ Դուք վախենում եք միայնակ մնալուց։

Մյուս կողմից, եթե դուք վախեցել եք այս քարանձավից, ապա ներքուստ դուք Ձեզ զգում եք ձեր տեղում և հստակ քայլերով գնում եք առաջ։

Այս նկարի ընտրությունը  նաև նշանակում է, որ դուք փնտրում եք սեր։

Հավանաբար դուք ունեք խնամքի և ջերմության կարիք։

Մուտք 4

Եթե Ձեզ վախեցրեց այս դուռը, ապա դա լավ նշան է։ Այս պահին դուք շրջապատված եք սիրով և քնշությամբ և կարիք ունեք այս ամենը կիսել մեկ այլ մարդու հետ։

Դուք պատրաստ եք շատ բաներ անել ձեր հարազատների համար։

Սակայն ձեզ մտահոգում է ֆինանսական վիճակը։

Ձեր ուզածին հասնելու համար դուք դեռ շատ երկար պետք է աշխատեք։ Եվ հիշեք՝ դրական տրամադրվածությունը արդեն գործի կեսն է։

Մուտք 5

Եթե ձեզ վախեցնում է այս նկարը, ապա հավանաբար ձեզ համար դժվար է արտահայտել սեփական մտքերը և դրսևորվել շրջապատում։

Դուք փակվել եք Ձեր մեջ և դժվարանում եք արտահայտել Ձեր մտքերը և վստահել մարդկանց։

Դուք նախընտրում եք բոլոր էմոցիաները հավաքել ձեր մեջ։

Սովորեք խոսել սեփական զգացմունքների մասին և այդ դեպքում կյանքը ավելի հեշտ կդառնա։

Մուտք 6

Կապույտ գույնը դա երկնքի և ծովի գույնն է, որը ունի կայունության սիմվոլ։

Դուք շատ աշխատասեր եք և միշտ հասնում եք այն ամենին, ինչի ձգտում եք։Դուք միշտ ձեր առջև դնում եք հստակ և բարդ խնդիրներ, բայց աշխատում եք շատ բարեխղճորեն դրանց հասնելու համար։

Դուք ստեղծարար և խելացի մարդ եք, ով կարող է լուծել ամեն խնդիր։ Երբեմն այնքան եք նվիրվում ձեզ աշխատանքին, որ մեռանում եք հանգստի մասին։

Կիսվեք այս նյութով Ձեր ընկերների և հարազատների հետ։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS