Պետք է պահել արդյոք նորածին երեխայի ՛՛քառասունքը՛՛. Դա սնահավատություն չէ…

Երեխաների քառասունքը պահե՞լ, թե՞ ոչ։

Ըստ բնական օրինաչափության՝ ծնված երեխան մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից:

Եվ նախքան իրական կյանք մտնելը երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին։

Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի և օրհնություն ստանում։

Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, և այդ օրերին երեխայի մորն է արգելվում եկեղեցի մտնել, այլ ոչ թե մարդկանց այցելությունը նորածնի ընտանիք:

Այցելել կարելի է, միայն, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր և երեխայի թույլ օրգանիզմները:

Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի։ Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նա պետք է ունենա բացօթյա զբոսանքներ, ոչ թե տնային կալանքի տակ գտնվի:

Qahana.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS