ՍԱ փորձելուց հետո Ձեր սպորտային կոշիկները ուղղակի ձյունաճերմակ կդառնան

Սպիտակ սպորտային կոշիկները շատ գեղեցիկ են, բայց դրանք շատ արագ են կեղտոտվում : Դրանք կարելի է մշտապես մաքուր պահել այս հնարների օգնությամբ:

Նախ պետք է կոշիկների վրայից հեռացնել կեղտը և փոշին չոր խոզանակի , սպունգի օգնությամբ:

Ատամի մածուկ

Ատամի մածուկը քսել կոշիկներին և մաքրել ատամի խոզանակի օգնությամբ: Մածուկը մաքրել
տաք ջրով թրջած անձեռոցիկով կամ սպունգով;

Սոդա

Սոդան խառնել ջրի հետ, որ ստացվի մածուկ: Ստացված մածուկը ատամի խոզանակի օգնությամբ քսել կոշիկներին և թողնել մի քանի րոպե և լվանալ անձեռոցիկով կամ սպունգով:
Առավել լավ արդյունք ստանալու համար կարելի է ավելացնել սոդա:

Քացախ, սոդա, լվացքի փոշի, 3 տոկոսանոց ջրածնի պերօքսիդ

  • 2 ճաշի գդալ քացախը,
  • 1 թեյի գդալ սոդան,
  • 2 ճաշի գդալ լվացքի փոշին,
  • 1 ճաշի գդալ ջրածնի
    պերօքսիդ;

Ստացված մածուկը քսել կոշիկների մակերևույթին և թողել 10-15 րոպե:

Կարտոֆիլի օսլա և կաթ

Սպիտակ կաշվե կոշիկները կարելի է մաքրել օսլայի և կաթի խառնուրդով, 1:1 հարաբերությամբ:
Մածուկը քսել կոշիկի մակերևույթին և մաքրել տաք ջրով խոնավացրած անձեռոցիկով:

Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS