Ամուսինը դատի է տվել կնոջը, երբ առաջին անգամ առանց դիմահարդարման է տեսել. Նա իրեն խաբված է զգում…

Ալժիրում ամուսինն ամուսնության հենց հաջորդ օրը գնացել է դատարան ու ապահարզան պահանջել։

Հայցում նա նշել է, որ միշտ կարծել է, թե իր զուգընկերը գեղեցիկ է, սակայն երբ ամուսնության հաջորդ առավոտյան տեսել է նրան առանց դիմահարդարման, հիասթափվել։

Մասնավորապես ամուսինը հայտարարել է, որ իրեն շատ խաբված է զգում և համարում է, որ խաբեբայության զոհ է․

«Երբ արթնացա ու նրան տեսա կողքիս, մի պահ չէի կարողանում հասկանալ, թե ով է և ինչու է գտնվում իմ ակնողնում։ Նա անճանաչելի տեսք ունի, շատ տգեղ է առանց դիմահարդարման»։


Ամուսինը նաև պահանջում է, որ իր ունեցած խորը ապրումների, հիասթափության ու սթրեսի համար կինը 13․000 ֆունտ ստերլինգ վճարի։

Աղբյուր՝ Blognews.am

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS