՛՛Ամենաբարդ՛՛ շրջանը կանանց կյանքում

Բրիտանացի գիտնականները պարզել են, թե որն է ամենասթրեսային շրջանը կնոջ կյանքում: Պարզվում է՝ 24-34 տարեկան հասակում կանայք գտնվում են իրենց կյանքի ամենախոցելի շրջանում:

Այս շրջանում, որպես կանոն, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները սկսում են ակտիվ բարձրանալ կարիերայի աստիճաններով, դաստիարակել երեխաների և կատարել տնային պարտականությունները:

Նրանք ահավոր մեծ ճնշման տակ են գտնվում, այդ պատճառով էլ ենթարկվում են սթրեսների:

Գիտնականները հաշվել են, որ մեկ տարվա ընթացքում կանայք ավելի քան 200 հազար անգամ սթրես են տանում:

Կանանց մոտ 5 անգամ ավելի շատ են խուճապային վիճակները, քան տղամարդկանց:

Գիտնականները 24-34 տարեկան կանանց խորհուրդ են տալիս լավ նախապատրաստվել դժվարություններին, ադեկվատ արձագանքել յուրաքանչյուր դեպքին ու միջադեպին և հաճախ ժպտալ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS