՛՛Ամենափողոդ՛՛օրերը ըստ աստղագետների

Աստղագետները պնդում են, որ համաձայն լուսնային օրացույցի այդ օրերին ֆինանսական հաջողությունը ուղղություն է վերցնում դեպի ձեզ:

Ընդհանուր առմամբ, այդպիսի օրերը երկուսն են ՝ լուսնային օրացույցի 14 և 20 օրերը:

Այս օրերին կարելի է գնել, վաճառել, ստորագրել գործնական պայմանագրեր, ներդրումներ անել, վիճակախաղով շահել:

Եթե ցանկանում եք հաջողությունը տևական ժամանակ ձեր կողմը պահել, ապա այդ «փողային» օրերին լավ կլինի գնալ գեղեցկության սրահ և մազերը կտրել:

Լուսինը մարդու հետ փոխազդում է մազերի միջոցով, և ուստի լուսնի հետ «լավ հարաբերություններ» ունենալու համար պետք է մազերը կտրել այդ օրերին:

Շաբաթվա «փողոտ» օրը
Շաբաթը նույնպես ունի ֆնանսական հաջողության օր: Դա հինգշաբթին է: Այն ղեկավարվում է Յուպիտերի կողմից, որը համարվում է բիզնեսի, փողի, աշխատանքի հովանավորը:

Յուպիտերը օգնում է գործնական, ակտիվ, վճռական մարկանց:

Լուսնային օրացույցի համաձայն ամենավտանգավոր ու ռիսկային օրերն են 3, 5, 12, 29 լուսնային օրերը: Այդ օրերին աստղաբանները խորհուրդ չեն տալիս գործարքներ կնքել, գնումներ կատարել,  ներդրումներ անել և պարտք տալ:

Այդ օրերը վտանգավոր են ձեր գրպանի ու դրամապանակի համար:

Շաբաթվա մեջ ըստ լուսնային օրացույցի ամենաանբարենպաստ օրը կիրակին է: Այդ օրը
նախատեսված չէ ֆինանսների հետ կապված ցանկացած գործի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS