Ա՜խ, էսպես էլ գիժ ամիս…Ինչու՞ են մարտը գիժ ամիս անվանում…

Մարտը տարվա  երրորդ ամիսն է, ունի 31 օր։ Անունն ստացել է հռոմեացիների պատերազմի Մարս աստվածի անունից։ Հյուսիսային կիսագնդում գարնան առաջին ամիսն է։

Մինչև Գրիգորյան տոմարի գործածությունը մարտը եղել է հռոմեական օրացույցի առաջին ամիսը։

Հայկական տոմարում մարտը համընկնում է արեգ ամսվա հետ։

Ժողովրդի մեջ մարտ ամիսն  ունի փոփոխական բնավորություն ունեցողի համբավ։ Ըստ ավանդույթի, դա գալիս է նրանից, որ սկզբում այդ ամիսը չի եղել և հետո, երբ որոշվեց ստեղծել մարտ ամիսը, դա արվեց մյուս ամիսներից յուրաքանչյուրից մի քանի օր վերցնելով և հավաքելով մի տեղ։

Եվ, քանի որ, տարբեր ամիսներն ունեին տարբեր բնավորություններ, ապա ստացվեց, որ մարտ ամիսը արդյունքում իր մեջ հավաքեց այդ բնավորությունները։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS