Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Պարոն Շարմազանով, եթե գտնում եք, որ ՀՀ-ի Ռուսաստանի, կամ որևէ այլ պետության հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան ՀՀ քաղաքացիների դեմ կատարած հանցագործությունների համար պատասխանատվության հասնելը, ապա մեկ հարց, ովքե՞ր են Ձեր ընտրողները: Հաստատ, ոչ ՀՀ քաղաքացիները, որոնց շահերի իբր թե ներկայացնողն եք փորձում հանդես գալ նույն քաղաքացիների իրավունքները, մարդկային արժանապատվությունը ոտնահարելու միջոցո՞վ: Աբսուրդի աստիճանի չպետք է հասցնել Կրեմլին Ձեր անթաքույց հպատակվելու ձգտումը: Ինչ վերաբերվում է, այլ միջազգային կազմակերպությունների, դիվանագիտական ներկայացուցիչների կողմից տարբեր ժամանակներ տրված գնահատականներին, ապա դրանք երբևէ չեն եղել պայմանավորված որևէ կոնկրետ քաղաքական կամ պետական գործիչի շահերի պաշտպանությամբ, այն էլ ՀՀ քաղաքացիների նկատմամբ ապօրինությունների կատարման համար պատասխանատվությունից զերծ պահելու, պաշտպանելու նկատառումներով, քաղաքական նպատակահարմարությամբ, այլ բացառապես եղել են իրավիճակի գնահատմանը ըստ ՀՀ-ի, հատկապես Ձեր կուսակցության կողմից ձևավորված ՀՀ իշխանությունների վերցրած մարդու իրավունքների ապահովման պարտականություններից: Ավելին, հենց Ձեր կողմից նշված միջազգային կազմակերպություններից ու պետություններից էիք փող մուրում Ձեր սեփական իշխանությունը փրկելու համար: Եթե համաձյն չէիք նրանց գնահատականներին, փող էլ չմուրեիք, այդքան արժանապատվություն էլ չունեի՞ք: Իսկ հիմա այս ինչ մի ոգևորվել եք, անկեղծացել եք, թե արդեն Ձեր իշխանության հարցը չի, այլ ՀՀ քաղաքացիների իշխանության հարցերն են, որի վրա թքած ունեք: Իմացեք, մենք, որ ժամանակին հենց մենք պնդում էինք, գտնում էինք, որ Ձեր իշխանության պարագայում չպետք է Ձեր չսիրած կառույցները Ձեզ փող տան, որովհետև համոզված էինք, որ այդ ֆինանսները մսխվում էին ձեր կոռուպցիոն ագահությունը բավարարելու, ոչ թե ՀՀ-ի և նրա քաղաքացիների խնդիրները լուծելու համար: Բավական է զբաղվեք մանիպուլիացիաներով և ստախոսությամբ, հանուն սեփական կուսակցությանը անփառունակ վախճանից ազատելու նպատակով: Պետության մասին մտածել առանց նրա քաղաքացիների արժանապատվության նկատմամբ պատասխանատվության ոչ միայն անհնար է, այլ հատուկ է միմիայն հպատակի հոգեբանությանն ու տրամաբանությանը: ՀՀԿ-ն այլևս անելիք չունի Հայաստանի Հանրապետությունում: Մեռնելուց առաջ էլ գոնե վերջին շնչում եղեք արժանապատիվ, զերծ մնալով վերջին ստորությունից ընդդեմ ՀՀ-ի և նրա քաղաքացիների: Հա իդեպ, ՀՀ քաղաքացիները թքած ունեն Ձեր խայտառակ վարքագծի ու խժդժությունների վրա: Նիկոլ Փաշինյանի իշխանությունն էլ կփոխեն, այլ նոր իշխանություններ էլ կձևավորեն, բայց Դուք այլևս չեք լինելու ՀՀ-ում որպես որևէ ուժ, Ձեր ավտորիտար, կոռումպացված, անպատաժել կառավարումն այլևևս նետված է պատմության աղբարկղը: Այնտեղ փնտրեք ձեր տեղը, ոչ ՀՀ-ում: |