Ադրբեջանը ցնցված է այս նորությունից

Լեռնային Ղարաբաղն անջատվել է Ադրբեջանից և այլևս երբեք նրա կազմում չի լինի: Այս մասին հայտարարել է հայտնի ռուսաստանցի քաղաքագետ և արևելագետ, ՌԴ Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին: Այդ մասին նա ասել է ադրբեջանական Haqqin.az կայքին տված հարցազրույցում:

Քաղաքագետը նշել է, որ այցելելով ԼՂՀ, հասկացել է, թե ինչ է կատարվում նախկին ԽՍՀՄ այդ տարածաշրջանում: «Կարո՞ղ է Ադրբեջանի նախագահը շարունակել պատերազմն, ինչպես ապրիլին: Կարող է: Կարո՞ղ է հաղթել պատերազմում: Իմ անձնական կարծիքով`ոչ:

Որքան ես հասկանում եմ, այն հարցը, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, այլևս փակված է` թե ռազմական տրամաբանության, թե իրական քաղաքականության տեսակետից: Ադրբեջանը կարող է որքան ասես մարդ զոհել, որքան ասես ժամանակ ու փող ծախսել, բայց դա անիմաստ է: Եթե, իհարկե, նա չի ցանկանում, որ պատերազմը տեղափոխվի Ադրբեջանի տարածք:

Նկատի ունեմ ականային, ռելսային պատերազմը, ենթակառուցվածքային օբյեկտների ոչնչացումը»,-ասել է նա:

«Այսօր այդ տարածքն անջատվել է Ադրբեջանից և նրա կազմի մեջ այլևս երբեք չի լինի: Ղարաբաղը վերադարձնելու համար Ադրբեջանը պետք է ֆիզիկապես ոչնչացնի այդ տարածքի ամբողջ բնակչությանը: Եթե Ադրբեջանը կարող է դա անել, ուրեմն Ղարաբաղը կարող է վերադառնալ նրա կազմի մեջ: Ուղղակի պետք է հարց տալ. ինչպիսի՞ն կլինեն հետևանքները և կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը դա անել: Կան բաներ, որոնք անլուծելի են:

Եվ Ղարաբաղի հարցը հենց դրանցից է: Միակ բանը, որը կարելի է անել` դադարեցնել հակամարտությունը»,-ասել է Սատանովսկին:
Ըստ արևելագետի, նույնիսկ եթե «Հայաստանը դուրս բերի իր զորքերը, կա միայն մեկ տարբերակ Ադրբեջանի համար` բնաջնջել Ղարաբաղի հայերին»: Սակայն, նա հավելել, է, որ այդ դեպքում կորուստներն Ադրբեջանի համար այնքան մեծ կլինեն, որ անհամատեղելի կլինեն պետության նորմալ գոյության հետ:

Սատանովսկին մատնանշել է, որ հետագայում անջատողականության խնդիրը շատ ավելի սուր կարող է լինել Ադրբեջանում, քան այսօր թվում է ադրբեջանցիներին: «Եթե իրավիճակը Ղարաբաղի շուրջ շարունակի զարգանալ այնպես, ինչպես ապրիլին, ես 100 տոկոսով վստահ եմ, որ խնդիրներ կառաջանան կապված թալիշների և լեզգիների հետ: …

Պատերազմը շատ կթուլացնի Ադրբեջանին, իսկ հաշվի առնելով, որ երկիրը համեղ պատառ է նրանց համար, ում նավթ ու գազ է հարկավոր, շատ տխուր իրավիճակ կարող է ստեղծվել»,-ասել է քաղաքագետը:

Անդրադառնալով Ռուսաստանի դերին` Սատանովսկին նշել է, որ Ռուսաստանը կողմերից ոչ մեկին չի սատարում, Մոսկվան իր ծրագիրn ունի: «Ի տարբերություն Մերձդնեստրի Ղարաբաղում չկան ռուսական զորքեր, ի տարբերություն Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի, Մոսկվան չի ճանաչել Ղարաբաղը ոչ որպես անկախ պետություն, ոչ որպես Հայաստանի մաս:

Ի՞նչ ունի Ադրբեջանը նեղանալու: Կարծում եմ, որ պատերազմ կարելի է հայտարարել միայն մի դեպքում`եթե 100 տոկոսով վստահ ես, որ հաղթելու ես, և որ հաղթանակը պյուռոսյան չի լինի: Չէ որ կարող ես հաղթել, բայց արդյունքում կարող ես կորցնել ամեն ինչ»,-ասել է փորձագետն ադրբեջանական լրատվամիջոցին

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS