Ադրբե ջшնը վերջնш ժшմկետ է տվել. ՀՀ ՊՆ-ն հրшժшր վել է օգ նпւթյուն ցпւցш բերել Կпւբшթլпւпւմ եվ Զшնգելшնում գտնվпղ սյпւնիքցի կшմшվпրшկшններին

Պատերազմից հետո Կուբաթլուի և Զանգելանի որոշ հատվածներ մնացել են հայկական ուժերի վերահսկողութ-յան ներքո (նշված է քարտեզում): Այս տարածքները պահել են ոչ թե բանակն, այլ Սյունիքի ինքնակազմակերպ-ված կամավորական ջոկատները: Քանի որ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վերաբերյալ, ի տարբերութ-յուն հարևան Լաչինի, որևէ պահանջ չկա եռակողմ պայմանավորվածության տեքստում, ուստի հայկական ուժերը շարունակում էին պահպանել այդ տարածքները:

Այսօր, ըստ HayWave-ի, ադրբեջանցիները վերձնաժամկետ են տվել կամավորականներին՝ հեռանալ այդ շըր-ջաններից՝ սպառնալով նրանց վրա հարձակվել հնարավոր բոլոր միջոցներով:

Հայկական իշխանությունները ևս կոչ են արել կամավորականներին՝ լքել այդ տարածքները և նահանջել մինչև «խորհրդային» սահմաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս հրաժարվել է օգնել ինքնա-պաշտպանվողներին ադրբեջանական հարձակման դեպքում:

«Ահա այսպես, մեր աչքի առաջ հանձնում են Գորիս-Կապան մայրուղու կողքի ստրատեգիական դիրքերը: Ըստ նոր սահմանի, Կապանը ոչ միայն կդառնա սահմանամերձ, այն կլինի հենց սահմանի վրա»,- հայտարարում է թելեգրամ-ալիքը:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS