Շատ կանայք բախվում են մի այնպիսի տհաճ խնդրի հետ, ինչպիսին է մարմնի անցանակալի մազերը: Այն ստիպում է կնոջն զգալ անինքնավստահ և անհարմարություն է պատճառում նրան տարբեր առումներով:
Մազահեռացման տարբեր տեսակներ են առաջարկվում գեղեցկության սրահներում: Սակայն, ինչ լավ է, որ գոյություն ունեն ավանդական բնական միջոցներ, որոնք օգնության են հասնում նման դեպքերում: Ձեզ ենք ներկայացնում մի շատ պարզ բաղադրատոմս, որը կօգնի ձոզ ազատվել մարմնի բոլոր մասերի անցանկալի մազերից:
Ահա և մեր բաղադրատոմսը.
Հարկավոր է
- 1 ճ/գ 2%-անոց յոդ
- 1 բաժակ մանկական յուղ
Պատրաստումն ու օգտագործումը
- Սկզբում այս երկու բաղադրիչները լավ խառնեք, ապա քսեք մազածածկույթով հատվածներին և մերսեք մի քանի րոպե տվյալ հատվածը,
- Թողեք 5 րոպե,
- Մաքրեք խոնավ կտորով,
- Այս յուղը կանխում է մազերի աճը և դուք շուտով կնկատեք, որ անցանկալի մազերն ուղղակի անհետացել են:
Զգուշացում. Եթե դուք յոդից ալերգիա ունեք կամ, առհասարակ, ալերգիկ եք, ապա այս միջոցից օգտվելուց առաջ անպայման խորհրդակցեք մասնագետի հետ: