Ազատվեք հազից բնական թուրմերի միջոցով

Հազը բավական տհաճ խնդիր է, որով ուղեկցվում են շնչառական համակարգի հիվանդություններից շատերը: Հազից ազատվելու համար հարկավոր է նախ պարզել դրա առաջացման պատճառն ու ազատվել դրանից: Նման դեպքերում կան նաև հազից ազատող բազմաթիվ բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքային միջոցներին: Ավելին՝ այս բնական միջոցները ոչ միայն արդյունավետ են, այլև շատ ավելի հասանելի են ու չեն պարունակում վնասակար քիմիական տարրեր:

Ստորև  ներկայացնում  ենք այդ բնական միջոցներից ամենաարդյունավետները:

Բաղադրատոմս 1-ին.

Մեկ ճաշի գդալ եզան լեզվի չորացրած տերևներին ավելացնել մի բաժակ եռման ջուր, թրմել մինչև սառչի, այնուհետև քամել, բաժանել երեք մասի և խմել օրվա ընթացքում:

Բաղադրատոմս 2-րդ.

Խառնել հավասար քանակությամբ տուղտի (алтей) մանրացրած արմատն ու տատրակի (мать-и-мачеха) չորացրած տերևները, այնուհետև ստացված խառնուրդի մեկ ճաշի գդալը լցնել թերմոսի մեջ, ավելացնել մի բաժակ եռման ջուր ու թրմել կես ժամ: Ստացված թուրմը քամել ու խմել օրական երկու անգամ ½ բաժակ:

Բաղադրատոմս 3-րդ

1 բաժակ մանրացրած չոր տանձի վրա լցրեք 500 մլ ջուր, եփեք 20 րոպե: Թրմեք` փաթաթելով տաք շորով, 4 ժամ: Քամեք: Խմեք օրական 4 անգամ, 100-ական մլ, ուտելուց 30 րոպե առաջ:

Զգուշացում. Այս բնական թուրմերը կօգնեն մեղմել հազն ու ազատվել տհաճ զգացողություններից, սակայն հարկ է հիշել, որ առողջական լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին : Միայն փորձառու բժիշկը կկարողանա ճիշտ ախտորոշել խնդիրն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ և չի առաջացնի կողմնակի բարդություններ:

Նյութը հրապարակման պատրաստեց  goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS