Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում.
«1998թ-ին Ռոբերտ Քոչարյանը, ԼՏՊ-ի հրաժարականից հետո, հայտարարում է, որ ՀՀ Սահամանդրությունն իրեն թույլ չի տալիս առաջադրվել ՀՀ նախագահի պաշտոնին, սակայն մի քանի օր անց, նա մի թուղթ է ներկայացնում, որով փաստում է, որ իբրև թե վերջին 10 տարում բնակվել է Հայաստանի Հանրապետությունում:
Սա մեկ գործ, փաստաթղթեր կեղծելու համար:
1999թ-ի խորհրդրանական ընտրություններից հետո Ռ.Քոչարյանն ու Ս.Սարգսյանն այլևս դառնում են չխաղացող ֆիգուրներ: Հենց այդ շրջանում Ս.Սարգսյանը զրկվեց ՆԳ և ԱԱ նախարարի պաշտոնից: Բայց հետաքրքիր զուգադիպությամբ, անհասկանալի պայմաններում սկսեցին սպանվել Վազգեն Սարգսյանի զինակից ընկերները, իսկ հետո արդեն հայտնի հոկտեմբերի 27-ը եղավ: Հենց այդ թվականին էր, որ Ռ.Քոչարյանը ՀՀ քաղաքական ուժերին փորձում էր համոզել, որ Մեղրին փոխանակեն Լաչինի միջանցքի հետ:
2003թ-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին միջազգային հանրությունը տվեց խիստ բացասկական արձագանք. փակ էին Երևան մտնող ճանապարհները, ձերբակալվում էին բոլոր նրանք, ովքեր հանդգնում էին դեմ խոսել:
2004թ. ապրիլին սկսեցին ցրել ընդդիմության ցույցերը, իսկ ընդդիմության գրասենյակները թալանվում էին, աշխատակիցները ձերբակալվում էին:
Այդ տարիների ընթացքում Ռ.Քոչարյանի և իր ընտանիքի ունեցվածքն ավելացավ ոչ թե մի քանի անգամ, այլ մի քանի հարյուր անգամ, հազար անգամ…
Ազգի դավաճանն էլ ո՞նց է լինում…»:
Կարեն Հովհաննիսյան