Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ազգովի վարկերի տակ ենք, պետության համար բավ է Հյուսիս-Հարավ ծրագրի նման թանկ, հետո թալանված վարկեր վերցնել, հայաստանցիները հերիք է վարկով շքեղ ավտո գնեն, թանկ գնումներ անեն: Հայաստանը Ամերիկա չէ, որ պարտքով լավ ապրի, դոլար տպելու հաստոցը մեզ մոտ չէ: Հերիք է բազմահարկ առանձնատներ, գերեզմանատներում հարազատների համար շքեղ շիրմաքարեր սարքել, ազգովի, ըստ եկամուտների, ոչ թե ցուցադրական կյանքով պետք է ապրենք»։ |
Աղբյուրը` Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջ