Գրականագետ Սեյրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շառլ Ազնավուրն ամուսնացել է երեք անգամ և ունեցել վեց զավակ` Սեդա, Կատյա, Նիկոլա, Շառլ, Պատրիկ և Միշա։
Պատրիկը ծնվել է 1956 թ.։ Նա քսանհինգ տարեկանում ինքնասպանություն է գործել` խորը կսկիծ պատճառելով ծնողներին։
Վաղամեռիկ որդու հիշատակին է նվիրված Ազնավուրի «L’aiguille» («Ասեղ») երգը»։