Աթոռների բերքահավաք. Հրաշք որը հաստատ չեք տեսել. Տեսանյութ

Պարզվում է, որ կահույքը կարելի է պատրաստել ոչ միայն փայտե կտորներից, այլև ամբողջական աճեցնել բանջարանոցում, ինչպես գազարը կամ սխտորը: Այո՛, չեք սխալվում: Գազար  հավաքելու փոխարեն, ձեզ կսպասի աթոռների բերքահավաք:

Նման բանջարանոցը տեղակայված է Դերբիշերի անգլիական կոմսությունում: Դիզայներ Գավին Մոնրոն աճեցնում է երիտասարդ ծառեր՝ հատուկ մշակված պլաստիկ ձևերով:Տարիների ընթացքում կտրում է ավելորդ  ճյուղերը, ուղղում դրանք և միահյուսելով ստանում ամուր կարկաս: Այն հատվածները, որտեղ, ճյուղերը հյուսված են, նույնքան ամուր են, որքան կոտրվածքից հետո միացված ոսկորները, ուստի սոսինձ կամ պտուտակներ հարկավոր չեն:

Մոնրոն ասում է, որ սա օրգանական 3D տպագրության նման բան է, որտեղ նրանք ըստ շերտի ձևավորում են առարկան, որպես նյութ օգտագործելով՝ արևը, ջուրը և օդը: Աթոռի առաջին մոդելը ստանալու համար աճեցրել է 4 ծառ՝ ոտքերի և թիկնատեղի համար: Որպես հումք օգտագործում է ուռենու, վայրի խնձորենու, կաղնու ծառերը: Աթոռներն աճեցնելու համար պահանջվում է 4-8 տարի:

Մոնրոյի «Full Grown» ընկերությունը սկսել է  գործել 2012 թվականից, Ճի’շտ է, դեռ  իրերը  ամբողջովին պատրաստ չեն , բայց աճող բոլոր աթոռները, լուսամփոփները, հայելային շրջանակներն արդեն կանխավճարված են, և մի քանի տարի հետո հնարավոր կլինի բերքը  հավաքել:

Նյութը հրապարակման պատրաստեց goodlookingnews.ru

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS