«Ալիևը իրեն հայտնի կենդանու տեղն էր դնում և չէր հասկանում թե ինչ է ակնկալում Ռուսաստանը». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ծայրից ծայր նայեցի Ալիև-Պուտին հանդիպման հրապարակային մասի տեսագրությունը: Ընդհանրապես, Ալիևի տրամադրությունը չէիր ասի, թե շատ բարձր է, չնայած ստորագրվեցին բազում պայմանագրերին, որից ցանկացած մեկ ուրիշը կուրախանար: Իսկ նա տխրելու պատճառ ուներ:

1. Խոսելով Պուտինից հետո՝ առաջինը նշեց, որ դեմ առ դեմ հանդիպման ժամանակ խոսել են գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության հարցերից ու վռազ՝ սիրելի թեման, օկուպացիա, ագրեսիա, փախստականներ, խնդրի շուտափույթ կարգավորման ակնկալիք՝ հասկացնելով, որ ինքը հանդիպման է եկել այդ ակնկալիքով: Կարող եք կադրերն այդ հատվածում կանգնեցնել ու նայել Պուտինի խեթ հայացքն ու դեմքի ծամածռությունը, երբ նա հատկապես անցնում է արջի իմացած 7 երգին՝ Հայաստանի հայտնի պիտակումներով ու ակնարկներով:

2. Ալիևի տխրելու հաջորդ պատճառն այն է, որ խորապես գիտակցում է ստորագրված պայմանագրերով Ռուսաստանից կախվածության մեծանալու հեռանկարը. ի վերջո, ստորագրված պայմանագրերից մեկով Ռուսաստանը մուտք է գործում Կասպիականի մի նոր հանքավայրի հետախուզման ու շահագործման տիրույթ, դրանից բխող հետևանքներով: Ու դրա դիմաց՝ ոչ մի առարկայական խոստում Ռուսաստանի կողմից, թե երբ ու ինչպես կլուծվի հակամարտությունը: Պուտինը իր ելույթում այդ մասով բավրարվել էր շաբլոն հայտարարություններով:

3. Գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության թեմաների ներքո Ալիևի խոսքի ժամանակ Պուտինը ծամածռվելու այլ ավելի լուրջ պատճառ ուներ. ի վերջո, Ալիևը չէր հասկացել, կամ հասկացել, բայց իրեն հայտնի կենդանու տեղն էր դնում, թե ինչ է ակնկալում Ռուսաստանը: Դա ՀԱՊԿ-ն է, որին Ադրբեջանի անդամակցության մասին Բաքվում ակնարկել էր Միլի Մեջլիսի պետաիարավական հարցերի հանձնաժողովի նախագահը, մինչդեռ այդ մասին ոչ մի խոսք ու ակնարկ Ալիևը չարեց: Ավելին, նախկինում նա քանիցս կրկինղարաբաղյան ակնկալիքներով գովաբանել էր Ռուսաստանի սիրիական կամպանիան ու պայքարը ահաբեկչության դեմ: Նա հակադրվել էր ամերիկյան կոնցեպցիային ու կողմ արտահայտվել ռուսականին, բայց պարզ դարձավ, որ Ալիևը ետքայլ է արել, որ անվտանգության հարցերով դա իր հետաքրքրությունների մեջ այլևս չկա. կա միայն ղարաբաղի խնդիր: Ու այս խորապատկերին Պուտին բավարարված չէր կարող լինել, հատկապես երբ օրեր առաջ Իլհամ Ալիևի հակառակորդ Նիկոլ Փաշինյանը արդեն միացել էր Սիրայում Ռուսաստանի «հումանիտար» նախագծին… այժմ ոչ մի խոսք չհնչեց Ռուսաստանի համար կենսական այդ հարցով,

4. Մինչ Պուտինը գազային, կասպիական ավազանի, Հյուսիս-Հարավ աշխարհաքաղաքական նախագծով ստացել էր գոնե նվազագույնը, Իլհամը նման էր ոչինչ չստացած երեխայի: Պուտինի նրաողջ խոսքի ընթացքում ընդամենը մեկ անգամ գլխով համաձայնության նշաններ արեց՝ երբ Իլհամը խոսում էր Ադրբեջանում երկու հարյուրից ավել ռուսական դպրոցների, երկու ԲՈՒՀ-երի մասին: Մնացածի ժամանակ սառը հայացք:

5. Իլհամը գիտեր, որ օրեր առաջ մերժել էր Անգելա Մերկելին՝ ասելով, թե նրան հետաքրքրող թուրքմենական գազը Կսպիականով տարանցելու նախաձենողականությունն իր վրա չի վերցնի, թող Թուրքմենստանն անի, ինքը վերաբերմունք ցույց կտա, հույսով, որ Պուտինի հետ հանդիպմանը կստանա իր ուզածը: Պարզվեց՝ Պուտինը չի պատրաստվում նրան տալ իր ուզածը, բայց նաև արեց մի քայլ, որ նոր հանքավայրի շահագործումն առանց իրեն հնարավոր չլինի:

6. Տարածաշրջանային կազմակերպություններում Ադրբեջանի ինտեգրման մասին ոչ մի ակնարկ չհնչեց՝ ԵՏՄ, ՀԱՊԿ և այլն: Զուտ տնտեսական, բիզնես հետաքրքրություններ, կապերի խորացում, Ռուսաստանի ներկաացվածության աճ Ադրբեջանում:
Իհարկե, այս շոկից հետո Ալիևի քարոզչամեքենան կխոսի մեծ նվաճումների մասին: Հանուն արդարության, տնտեսական առումով համաձայնագրերը կարող են վաճառվել Ադրբեջանում, բայց Իլհամը շարունակում է ձախողել իրեն տանջող ղարաբաղյան խնդրի լուծման փնտրտուքներում… Քաղաքական առումով կարգավորման գործում փակուղի է, պատերազմի թույտվություն ու երաշխիքներ ոչ մեկ չի տալիս»:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS