Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որդին զինվորական երդում է տվել ու ծառայության անցել Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության զորամասերից մեկում: Ինչպես նշվում է Razm.info-ն, Հեյդար Ալիև-կրտսերը ծառայության է անցել Ադրբեջանի ամենաարևելայան զորամասերից մեկում: «Տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի որդու՝ Հեյդար Ալիև–կրտսերի երդմնակալության արարողությունը: Նա ծառայության է անցել Ադրբեջանի պետանվտանգության ծառայության՝ Բաքվում տեղակայված զորամասում: Այդ զորամասը Ադրբեջանի ամենաարևելայան զորամասերից մեկն է՝ չհաշված ՀՕՊ զորամասերը», — նշել է աղբյուրը: |
Ալիևի որդին մեկնել է ծառայության