Ալֆոնսի վառ օրինակ և նրա հերթական զոհը: Բագրատունուց տուժած անձիք

ՀՀ քաղաքացի Մամիկոն Սուրենի Բագրատունին, որի գործունեությունից տուժած կանայք  «Ալֆոնս» մականունով են  կնքել,  վերջերս  մամուլի ասուլիս էր հրավիրել: Պարզվում է մերօրյա «սրտակերին»  չի բավարարել ՀՀ առաջին ատյանի դատարանի որոշումը։

Բագրատունին իրեն տուժող որակումն է տվել, եւ աջ ու ձախ հայտարարում է, որ ահաբեկված է։

Մամիկոնը, ով առավել հայտնի դարձավ  Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում, հետագա բացահայտումների արդյունքում պարզ դարձավ, որ տարրական խաբեբա է։

Ամեն ինչի մասին հերթով․ նախ քրեական գործի մասին։

Նախորդ տարվա հունիսի 4-ին Բագրատունին հաղորդում էր տվել, որ մեկ տարի առաջ հուլիսի 17-ին, Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի»  մտերիմները, բռնություն գործադրելով, առևանգել են իրեն, տեղափոխել Արամ Վարդանյանի տուն, որտեղ նրան ծեծի են ենթարկել՝ պատճառելով մարմնական վնսավածքներ:

Այնուհետև ՀՀ քրեկան օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ և մեղադրանք առաջադրվել Վարդանյանին: Արամ Վարդանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել։

Վերջինս ամբողջությամբ ընդունել էր իրեն առաջադրված մեղադրանքը: Առաջին ատյանի դատարանն էլ կարճել էր գործը, քանի որ եթե ամբաստանյալն ընդունում է իր մեղքը, կարող է ակնկալել առավելագույն պատժի 2/3ից ոչ ծանր պատիժ։

Այս դեպքում օրենքը նախատեսում է 4-8 տարվա ազատազրկում, քանի որ տուժողը մեղքն ընդունել էր սահմանվել էր 5 տարի 4 ամսվա ազատազրկում։ Համաներման փաստով էլ Արամ Վարդանյանը ազատ էր արձակվել:

Առաջին ատյանի դատարանի որոշումը Բագրատունու սրտով չի եղել։ Սակայն վերջերս  տեղի ունեցած ասուլիսի տեսանյութերը դիտելիս ընթերցողի մոտ  պարզ տրամաբանական  հարց է առաջանում, եթե «տուժողի» շահերի պաշտպանը գտնում է, որ դատարանը առաջնորդվել է օրենքի տառին համապատասխան, ապա ինչու՞մ է կայանում Մամիկոնի դժգոհությունը։

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը։ Մամիկոն Բագրատունուն, ինչպես արդեն նշեցինք  «Ալֆոնս» են կնքել, դարձյալ նույն մամուլի տեղեկությունների համաձայն բացառապես սեփական ապրելակերպի պատճառով է հայտնվել նման կարգավիճակում։ Բավականին մութ անցյալ ունի ոչ տակավին երիտասարդ Բագրատունին, ով ազգանունը փոխել է։

Պարզվում է նա տարիներ առաջ կապի մեջ է եղել Քուվեյթում բնակվող Լիլիթ անունով կնոջ հետ։ Իհարկե «սրտակերին» Լիլիթի ոչ թե սերն է հետաքրքիր եղել, այլ ֆինանսական կարողությունները։ Տեղեկությունների համաձայն Մամիկոն Բագրատունին Լիլիթից գումար, թանկարժեք իրեր ու անգամ բջջային հեռախոսներ է յուրացրել։ Այս ամենով իհարկե Բագրատունու սիրային կյանքը չի ավարտվում։

Մինչ հերթական անգամ ամուսնանալը վերջինս հասցրել է ամուսնալուծվել մեկ այլ կնոջից։ Նախկին զոքանչն էլ վերջերս բավականին ուշագրավ դրվագներ է հայտնել Մամիկոնի անցյալից։

Մամուլում Բագրատունու սիրային պատմությունների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ կան։ Օրերս էլ հերթական պատմությունը հայտնվեց, ինչի մասին մենք արդեն տեղեկացրել էինք մեր ընթերցողին։ Այս ամենին անդրադարձան նաեւ հասարակությանը հայնտի անձինք, գրառումներ կատարելով իրենց սոցիալական էջերում։

Ի դեպ Մամիկոնի հայրն էլ ավելի վաղ  լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե իր որդու վրա մեղր է քսած։ Այս ամենն այնքան զավեշտալի չէր լինի, եթե չլինեին բոլոր այն տեղեկությունները, որոնք առկա են լրատվամիջոցներում կապված Բագրատունու ոչ սովորական կյանքից։

Նա զոհեր է դարձնում ապահովված կանանց, հետո՝ նեղը ընկնելուն պես՝ իրեն  զոհ հռչակում։ Նա ընտրում է հիմնականում ամուսնացած եւ ֆինանսապես ապահովված կանանց, բացառապես նպատակ ունենալով ապահովել իր կյանքը։

Մեր ունեցած տեղեկություններով Մամիկոն Բագրատունուց տուժած կանանց թիվն իրականում ավելի մեծ է, քան մինչ այս հայտնի դարձածները։ Շատերը վախի, ամոթի զգացողության պատճառով չեն ցանկանում բարձրաձայնել, որ դարձել են «ալֆոնսի» հերթական զոհը։

ArmDay.am-ը պատրաստ է հրապարակել Բագրատունու կողմից տուժված բոլոր կանանց պատմությունները, երաշխավորելով, որ գաղտնիությունն ապահովված է։

Այս ամենը արվում է բացառապես մեկ նպատակով, թույլ չտալ, որպեսզի կանխվեն հնարավոր նմանատիպ դեպքերը, որոնք կարող են հղի լինել տխուր ավարտներով։

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS