Ախր, ոնց կարա ամուսինս կապնվի էս տեսակ կնոջ հետ, մի հատ ինձ նայեք, սրան նայեք․․․Հետն էլ, որ չիմացա՝ ինչ խնդիր ունի էլ ավ ելի գժվեցի։Ես տղամարդկանց չեմ կարողանում հասկանալ, ինչու են ամուսնանում, եթե պետք է կողքից սիրած պահեն: Պահելուց էլ ախր գոնե էնպիսի մեկին պահեն, որ իրենց կնոջից սիրուն լինի:
Երեկ, որ չտեսա մարդուս սիրածի նկարը վատացա:Ոնց կարող էր ինքը ինձ ընտրել,ու գնալ նման կնոջ մոտ:Հավատս չի գալիս, թե ինչը կարող է դուր գա էտ կնոջ մեւջ իրեն: Մի երեխա ունի էտ կինը, ու դպրոցում մաքրուհի էր աշխատում: Գոնե մի գրագետ, զար գացած կին լիներ, ասեի հա էլի սիրահարվելա, մարդս, բայց որ չիմացա մաքրուհի ա, ավելի հիասթափվեցի:
Ես կարծոււմ եմ իրա ճաշակը հենց էտ ա, ես իր համար չափից շատ եմ զարգացած, իրենց ինտելեկտը իրար սազում ա, դրա համար էլ իրար հետ են: Ոչինչ հեսա կբաժանվեմ, կգնամ, կգնամ էտ կնգան ու երեխուն կպահի, էտ ժամանակ կգնահատի ինձ:
Ինչ լավ ա, որ ես երեխա չեմ ունեցել իրենից, հակառակ դեպքում երեխաս էլ իմ հետ էր հիմա ադժբախտ լինելու: