Ակնամոմով բնական դեղամիջոցներ ֆարինգիտը բուժելու համար

Ֆարինգիտը կոկորդի լորձաթաղանթի բորբոքումն է և կոկորդի ցավի տեսակներից մեկը: Ֆարինգիտի հիմնական ախտանշաններն են կլման ակտի խանգարումը, նշագեղձերի բորբոքումը և բարձր ջերմությունը: Սուր բորբոքումը պատշաճ կերպով չբուժելու հետևանքով կամ մի շարք պաթոգեն գործոնների բացասական ազդեցության արդյունքում հիվանդությունը կարող է ժամանակի ընթացքում ձեռք բերել քրոնիկ բնույթ, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

Քրոնիկական ֆարինգիտի առաջացման պատճառները տարբեր են լինում, սակայն գրեթե միշտ նկատվում է կոկորդի լորձաթաղանթի երկարատև բորբոքում: Գոյություն ունեն դեղամիջոցներ, որոնք օգնում են ազատվել բորբոքումից ու բուժել կոկորդը, սակայն նմանատիպ արդյունքի կարելի է հասնել նաև բնական միջոցների օգնությամբ, որոնք ոչ միայն նույնքան արդյունավետ և շատ ավելի հասանելի են, այլև չեն պարունակում քիմիական վնասակար տարրեր և չեն առաջացնում կողմնակի բարդություններ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ֆարինգիտի բուժման համար նախատեսված լավագույն բաղադրատոմսերը, որոնց հիմնական բաղադրիչն ակնամոմն է (прополис):

1-ին բաղադրատոմսը.

Խառնել ակնամոմն ու գլիցերինը 1:2 հարաբերակցությամբ մինչև ստացվի համասեռ զանգված, այնուհետև ստացված խառնուրդն ականջմաքրիչի կամ բամբակյա փոքրիկ տամպոնի միջոցով քսել քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթներին: Այս պրոցեդուրան հարկավոր է կատարել օրական մեկ անգամ՝ օգտագործելով 2-2.5 մգ խառնուրդ: Բուժման կուրսը տևում է 15 օր:

2-րդ բաղադրատոմսը.

10 գրամ ակնամոմին ավելացնել 100 գրամ ձկան յուղ, լավ խառնել, այնուհետև խառնուրդը դնել կրակին և տաքացնել մինչև 60 °C: Խառնուրդը տաքացնելիս հարկավոր է պարբերաբար խառնել, այնուհետև այն հարկավոր է դնել տաք տեղում և թողնել 1 շաբաթ՝ պարբերաբար թափահարելով խառնուրդով լի տարրան: Պատրաստի դեղամիջոցն անհրաժեշտ է քամել և օգտագործել օրական 3 անգամ մեկական թեյի գդալ:

3-րդ բաղադրատոմսը.

Ակնամոմն ու դեղձի յուղը խառնել 1:2 հարաբերակցությամբ և ստացված զանգվածն ականջմաքրիչի կամ բամբակյա փոքրիկ տամպոնի միջոցով քսել քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթներին: Այս պրոցեդուրան հարկավոր է կատարել օրական մեկ անգամ՝ օգտագործելով 2-2.5 մգ խառնուրդ: Բուժման կուրսի տևողությունն է 15 օր:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS