Ակտիվացրած ածուխի շնորհիվ հնարավորէ 3 շաբաթում նիհարել մինչև 6 կգ

Ակտիվացրած ածխով դիետան բաժանվում է մի քանի տեսակի՝ կախված հաբերի ընդունման ձևից:

Տարբերակ առաջին:

Այս դիետան տևում է երեք շաբաթ: Անհրաժեշտ է սննդի յուրաքանչյուր ընդունումից առաջ՝ առավոտյան, ճաշին և երեկոյան, ընդունել ակտիվացրած ածխի հաբեր (մարմնի քաշի 10 կգ-ի դիմաց մեկ հաբ): Յուրաքանչյուր յոթ օրը մեկ հարկավոր է դադար անել: Այս կերպ կարելի է ազատվել մինչև 6 կգ ավելորգ քաշից:

Տարբերակ երկրորդ: 

Այս տարբերակը ամենաերկարատևն է և իրենցից ներկայացնում է հաբերի ընդունման մի սխեմա: Առաջին օրը հարկավոր է առավոտյան սոված փորին ընդունել ակտիվացրած ածխի 10 հաբ և ամեն օր ավելացնել այդ 10-ին ևս 2-ը: Հարկավոր է շարունակել այս կերպ, մինչև օրական ընդունված հաբերի քանակը հասնի 30-ի: Տարբերակ երրորդ: Ակտիվացրած ածխի հաբերն անհրաժեշտ է խմել մեկ բաժակ ջրով:

Ցանկալի է դեղահաբերի ընդունումից հետո մոտ 20 րոպե ոչինչ չուտել: Ածխայի դիետայի ավարտից հետո առաջին մի քանի օրն անհրաժեշտ է սննդակարգի մեջ ներառել մրգային և հատապտղային ուտեստներ, իսկ այնուհետև վերադառնալ սովորական սննդակարգին: Շատ կարևոր է ուտելիքը չչարաշահելը, քանի որ ճարպային կուտակումները կարող են շատ արագ վերադառնալ:

Սննդի մեջ կարելի է օգտագործել անյուղ միս, ձուկ, ձու, ցածր յուղայնությամբ կաթնամթերք, մրգային ու հատապտղային հյութեր, սև հաց, միրգ ու բանջարեղեն: Սակայն հարկավոր է սահմանափակել աղի, կենդանական ծագման ճարպերի, թխվածքների, քաղցրավենիքի, ալկոհոլային ըմպելիքների, յուղոտ մսի օգտագործումը:

Բացի այդ, խորհուրդ է տրվում ամեն օր խմել մինչև 2 լիտր մաքուր ջուր: Հարկ է նաև հիշել, որ դրական արդյունքների հասնելու համար հարկավոր է պարբերաբար կատարել ֆիզիկական վարժություններ: Ակտիվացրած ածուխով դիետան ունի մի շարք հակացուցումներ նյութափոխանակության, սրտի, աղեստամոքսային համակարգի հիվանդություններ ունեցողների համար:

Այս դիետան խորհուրդ չի տրվում այն մարդկանց, ովքեր միևնույն ժամանակ օգտագործում են այլ դեղամիջոցներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/48926

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS