Տոկիոյում 18-ամյա ուսանողուհու մարմինը գտնվել է հրուշակեղենի խանութի սառնարանում:
Այս մասին հաղորդում է NHK-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ աղջկա հայրը նույնպես մահացած է հայտնաբերվել. նրա մարմինը գտել են գետում:
Ինչպես նշվում է, մահացածի հայրը գրություն է թողել, որում խոստովանել է դստեր սպանությունը:
Այնուամենայնիվ, ոստիկանությունը առայժմ չի պարզել աղջկա մահվան պատճառը: