6 գործոն որոնք խանգարում են հղիանալուն.
1. Տարիք: Տարիքը հիմնական գործոնն է: Կլիմաքսի շրջանում, որը լինում է 45-50 տարեկանում, կնոջ մոտ դադարում է օվուլյացիան, ինչից հետո էլ հնարավոր չի լինում հղիանալ:
2. Գինեկոլոգիական հիվանդություններ: Արգանդի միոմա, էնդոմետրիոզ, պոլիկիստոզ ձվարանների սինդրոմ. բոլոր այս հիվանդությունները բացասաբար են ազդում հղիանալու ունակության վրա, անգամ կարող են բերել անպտղության:
3. Չափից դուրս մեծ ֆիզիկական ակտիվություն: Սպորտով զբաղվելն, իհարկե, լավ է, խոսքը վերաբերում է չափն անցնելուն: Մաշկի տակ գտնվող ճարպային շերտը հանդիսանում է սեռական հորմոնների սինթեզի օրրան, ուստի այդ ճարպային շերտի շատ բարակ լինելը հանգեցնում է էստրոգենի արտադրության կրճատման և խանգարում հղիանալուն:
4. Ճարպակալում: Մեծ ճարպային կուտակումները նույնպես խափանում են կնոջ վերարտադրողական ֆունկցիան և խանգարում հղիանալուն:
5. Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ: Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունները բերում են վերարտադրողական համակարգի օրգանների բորբոքման՝ հանգեցնելով անպտղության:
6. Վատ սովորություններ: Ծխելն ու ալկոհոլի չարաշահումը նույնպես բացասաբար են ազդում հղիանալու ունակության վրա: Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ անպտղության դեպքերի 13%-ը պայմանավորված է ծխելով, իսկ ալկոհոլը մեծացնում է օվուլյացիայի խախտման ռիսկը: Աղբյուր
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում՝ https://bestinfo.am/archives/47380