Ահա թե ինչու են բժիշկները կեսարյան հատումով կանանց խորհուրդ տալիս միշտ մաստակ ծամել

Ապագա մայրիկներին, հատկապես եթե պատրաստվում են կեսարյան հատումով երեխա ունենալ, խորհուրդ է տրվում մի քանի տուփ մաստակ մոտներն ունենալ:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հաստատել են պերինատոլոգիայի և նորածնային բժշկության մասին ամսագրում տպագրված հոդվածի իսկությունը:

Համաձայն որի կանայք, որոնք կեսարյան հատման վիրահատություն են տարել, մաստակ ծամելու միջոցով, արագ վերականգնում են ստամոքսի գործառույթը:

Մի խումբ իտալացի, ամերիկացի գիտնականներ ուսումնասիրել են երեք հազար կանանց տվյալներ, որոնք կեսարյան հատումով են ծննդաբերել: Նրանք, ովքեր օգտագործել էին մաստակ, վիրահատությունից հետո արագ վերականգնել էին ախորժակը և ստամոքս-աղիքային տրակտի գործառույթը:

Այս բոլոր կանայք շեշտել էին այն հանգամանքը, որ չեն ունեցել սրտխառնոց և այրոցներ ստամոքսում:

Հետազոտության հեղինակները պնդում են, որ այս հասարակ մեթոդը կօգնի կանանց արագ վերականգնվելու համար:

Նյութը հրապարակման պատրաստեց hayinfo.net

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS