Սովետական տարիներին, եթե մարդիկ «Զապ» մակնիշի ավտոմեքենա էին ունենում, ապա շատերը այդ մարդկանց կատակով ասում էին, հաստատ հայ կինոյի լեգենդ մեր սիրելի Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը իր ձեռքը դրել է քո գլխին, որ «Զապ»-ի տեր ես դարձել։ Երևի նկատի են ունեցել սիրված «Խոշոր շահում» ֆիլմը, երբ Գառնիկը, նույն ինքը ֆրունզիկը, նույն ինքը Մ․ Մկրտչյանը վիճակախաղով «Զապ» էր շահել, ու էդ «Զապը» դերասանի համար դարձել էր պատուհաս։ Հիմա շատերին չի հետաքրքրի Զապ, Մոսկվիչ, Ջորի, Երազ, Պազ մակնիշի ավտոմեքենաները։ Հիմա շատերը կգերադասեին ունենային Bentley, Բենթլի, Lamborghini, Hummer, BMW X6, Mercedes, և այլ մակնիշի ավտոմեքենաներ։ Իհարկե կուզեին համարանիշներն էլ լինեին գոլդ։ Երեկ հուլիսի 23-ին Երևան — Հրազդան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում մայրուղին իրենով էր արել «Զապ» մակնիշի 85-80 АДР սովետական տարիներին արտադրված համարանիշներով «Զապը»։
Դիտեք տեսանյութը ստորև
Մանրամասները` http://shamshyan.com