Վիրավորվելով չես նկատում՝ ինչպես է ծանր քարն ընկնում հոգուդ մեջ, իսկ տարիներ անց այդ քարերը բազմապատկվում են. Իմաստուն մարդիկ երբեք չեն վիրավորվում
Մի անգամ ուսանողը հարցրեց իր հոգեւոր ուսուցչին.
— Վարպետ, դուք տիրապետում եք Աստվածային իմաստությանը, գտնվում եք լիակատար խաղաղության եւ լավ տրամադրության մեջ: Ոչ ոքի չի հաջողվում ձեզ զայրացնել, և դու ոչ ոքի վրա չես զայրանում: Սովորեցրեք ինձ դառնալ այդպիսին:
— Լավ, ես կսովորեցնեմ, դրա համար բեր թափանցիկ տոպրակ և կորտոֆիլ:
Աշակերտն ամեն ինչ արեց այնպես, ինչպես ասաց ուսուցիչը:
«Երբ դու ինչ-ոչ մեկից բարկանում ես կամ վիրավորվում ես, գրիչով նրա անունը գրի կարտոֆիլի վրա եւ դիր տոպրակի մեջ», — ասաց ուսուցիչը ուսանողին:
— Եվ սա այն ամենն է, ինչ պետք է անե՞մ,-շփոթվեց աշակերտը:
— Ոչ, դու միշտ պետք է այդ տոպրակը քեզ հետ տանես, ուր էլ գնաս: Եվ ամեն անգա,երբ բարկանում կամ զայրանում ես որևէ մեկի վրա՝ պետք է ավելացնես կարտոֆիլը:
-լավ,-ասաց ուսանողը:
Անցնում է որոշ ժամանակ: Տղայի տոպրակն այնքան է ծանրանում, որ նա այլևս ի վիճակի չի լինում այն իր հետ տանել: Բացի այդ, սկզբում լցրած կարտոֆիլներն արդեն փչացել էին և սկսել էր արդեն տհաճ հոտ գալ:
Այնուհետեւ ուսանողը եկավ իր վարպետի մոտ եւ ասաց.,-ես այլևս չեմ կարողանում ինձ հետ տանել այս ծանր տոպրակը, առաջարկիր ինձ մեկ այլ տարբերակ, որին իմաստուն մարդը պատասխանեց.
— Իսկ հոգուդ մեջ տանո՞ւմ ես ինչ-որ այլ բան, երբ զայրանում և բարկանում ես մարդկանց վրա:
Մեկ անգամ վիրավորվելով, դու չես նկատում՝ ինչպես է քարն ընկնում հոգուդ մեջ:
Ժամանակի ընթացքում այդ քարերն ավելի շատ են դառնում:
Գործողությունը սովորություն է դառնում, սովորությունը դառնում է բնույթ, ինչը հանգեցնում է բորբոքման: Ես ձեզ հնարավորություն տվեցի նայել ամեն ինչին դրսից: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կմտածես՝ քեզ պետք է հերթական քարը…վիրավորանքը մի բան է, որը միայն ձեր գլխում է: Սովորեք այն հանել գլխից և դուք կդառնաք իսկապես երջանիկ մարդ: