Համացանցում բավականին հաճախակի կարելի է տեսնել լուսանկարներ, որտեղ մեծահասակները համբուրում են երեխաների շուրթերը:
Հասկանալի է մեծահասակի ուրախությունը, սերը երեխայի նկատմամբ, սակայն ականավոր մանկաբույժը զգուշացնում է, որ նման համբույրները մեծապես վնասում են երեխային: Ի դեպ, մանկաբույժի խոսքերը հաստատում են շատ մանկական ատամնաբույժներ: Նրանք պնդում են, որ այդպիսի համբույները հանգեցնում են երեխայի մոտ կարիեսի առաջացմանը:
Բժիշկները բացատրում են, որ երբ մեծահասակը համբուրում է երեխայի շուրթերը վտանգում է նրա առողջությունը:
Հարկ չկա երեխայի նկատմամբ սերը արտահայտել նման համբույրով: Հայտնի է, որ համբույրի ժամանակ մարդիկ միմյանց փոխանցում են բակտերիաները, որոնք գտնվում են բերանի խոռոչում: Թքի հետ փոխանցվում են այն բոլոր միկրոօրգանիզմները, որոնք գտվում են բերանի խոռոչում: Եվ դրանք կարող են տարբեր ինֆեկցիաների առաջացման պատճառ դառնալ:
Եվ եթե մեծահասակի մոտ կարիես կա, ապա նա կարող է դրանով վարակել երեխային:
Բացի այդ, բժիշկները հորդորում են չփչել երեխայի ուտելիքը, չուտել նրա ափսեից կամ նույն գդալով: Բժիշկները նշում են, որ ծնողները պետք է հոգ տանեն ոչ միայն երեխաների ատամների առողջության մասին, այլ նաև սեփական ատամների մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Goodinfo-ն