Ահա, թե ինչպես՝ Էլեկտրաէներգիայի սակագինը կիջեցվի ամբnղջ բնակչության hամար…

«Ժամանակ» թերթը գրում է.«Էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու ՀԷՑ սեփականատերերի պատրաստակամությունը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի բանակցություններով:Միայն թե սակագինը կարելի է իջեցնել ոչ միայն անապահովների համար, այլև ամբողջ բնակչության և նաև տնտեսության համար՝ հնարավորություն տալով, որ այն լինի մրցունակ և զարգացման հեռանկար ունենա:Դրա դիմաց «Տաշիր խումբը» և նրա սեփականատերը ակնկալում են, որ Հայաստանի կառավարությունը չի խոչընդոտի նախկին ծրագրերի իրականացմանը, որոնցից ամենակարևորը թերևս Շնող ՀԷԿ-ի կառուցումն է,որի ֆինանսավորման մեջ ներգրավված են միջազգային ֆինանսական ինստիտուտներ:«Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը Պետդեպարտամենտի կազմած Կրեմլյան սև ցուցակում է, հասկանում է,որ Հայաստանի ժողովրդավարական իշխանությունների հետ աշխատելու միջոցով կարող է իրեն ապահովագրել միջազգային պատժամիջոցներից և հնարավորություն ստանալ օգտվել միջազգային ֆինանսական աղբյուրներից ոչ միայն Հայաստանում,այլև դրա սահմաններից դուրս իրականացվող իր ծրագրերում»:Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS