Ահա թե ինչպես դեմքը կարող է պատմել հիվանդությունների մասին․ հաճախակի հանդիպող նշաններ, որոնք չի կարելի անտեսել

Օրգանիզմում գրեթե բոլոր փոփոխություններն ի հայտ են գալիս նաև արտաքնապես, և մարդու դեմքը կարող է ցույց տալ, որ կան առողջական խնդիրներ։Բնականաբար, ոչ մի բժիշկ չի կարող ախտորոշում տալ՝ հիմնվելով միայն դեմքի արտաքին տեսքի վրա, սակայն այս նշանները կարող են ծառայել որպես ահազանգ՝ հետոազոտվելու համար։

Կոպերի դեղին երանգը կարող է վկայել անոթների հետ կապված խնդիրների մասին։Ուռած կոպեր,հնարավոր է, որդա կապված լինի երիկամային անբավարարության հետ։Աչքերի տակ պարկիկների և շրջանների առկայություն․ դա կապված է քնի պակասի կամ արտազատական համակարգի խնդիրների հետ։

Աչքերի կարմրածությունը կարող է կապված լինել աչքերի բորբոքումների հետ։

Այտերի վրա վարդագույն կամ կարմիր երանգի առկայությունը խոսում է սրտի հետ կապված խնդիրների մասին։ Քթի վերևի հատվածում կնճիռները վկայում են լյարդի կամ լեղապարկի հետ կապված խնդիրների մասին։

Չորացած ճաքճքած շուրթերը վկայում են գաստրիտի, նաև վիտամին А-ի անբավարարության մասին։Խամրած մազերը շատ հաճախ վկայում են ոչ բալանսավորված դիետայի մասին,հնարավորէ,որ օրգանիզմին պակասում է սպիտակուց, ցինկ կամ երկաթ։

Քոր՝այտերի շրջանում․ սա կարող է լինել ալերգիայի նշան,կամ հնարավոր է, որ խնդիրը կապված է վահանաձև գեղձի կամ երիկամների հիվանդությունների հետ։ Թույլ եղունգները հիմնականում վկայում են ավիտամինոզի մասին,ի դեպ,թույլ մազերը նույնպես կարող են վկայել այն մասին,որ օրգանիզմին պակասումեն վիտամիններ։

Եթե ձեզ մոտ նկատել եք նշված ախտանիշներից, անհապաղ դիմեք բժիշկի։

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS