Եղունգները կրծելուսովորությունը իմունային համակարգը«մարզում»է:Նման անսպասելիեզրակացությանեն հանգել Օնտարիոյի Մաքմասթերի համալսարանի Բժշկական դպրոցի (Կանադա) գիտնականները:
Նրանց հետազոտության համաձայն՝ եղունգների տակ գտնվող օրգանիզմներն իսկապես մեծացնում են հիվանդությունների հանդեպ մարդու պաշտպանվածությունը: Պարզվել է, որ այն երեխաները, որոնց մոտ եղունգները կրծելը սովորություն է դարձել, ալերգիայով ավելի հազվադեպ են տառապում:
Գիտնականներն ուշադրությունեն դարձնումայնփաստին,որ ալերգիկ ռեակցիաների,ասթմայի և իմունիտետի թուլացման այլ դրսևորումների հավանականությունը 11 տոկոսով ցածր է եղել այն երեխաների խմբում, որոնք եղունգները կրծել են:
Հետազոտության արդյունքները կարողեն հարուցել ծնողներից շատերիկասկածները,սակայն ավելի վաղ Նոր Զելանդիայի մասնագետները նույնպես նշելեն,որ եղունգները կրծող երեխաները ևդեռահասները28 տոկոսով հազվադեպ են տառապում ալերգիայով,քան այդպիսի սովորություն չունեցող նրանց հասակակիցները: