Ինչի՞ համար վախենալ ծիծաղելուց, որպեսզի խուսափեք կնճիռներից․․․ Ինչի համար խեղդել էմոցիաները, եթե կա միջոց՝ դրանց առաջացումը կանխարգելելու համար։ Եթե նախընտրում եք բնական կոսմետիկ պրոցեդու-րաներ, ապա անպայման կարդացեք սա։Խոսքը գնում է լիֆթինգի էֆեկտով դիմակի մասին,որը ոչ միայն կն-ճիռների առաջացումը կանխարգելելու ունա-կությամբ է օժտված, այլև արդյունավետ է դրանք ջնջելու հարցում։
Այս դիմակը լավագույն լուծումն է՝ ծերացման նշաններից ազատվելու համար։ Այն ձգում է, սնուցում ու խոնա-վեցնում մաշկը՝ հաղորդելով ավելի երիտասարդ ու առողջ տեսք։Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստել, և ինչը ոչ պակաս կարևոր է, մատչելի է։
Կիտրոնա-ձվային դիմակի համար անհրաժեշտ է․
1․ 1 ձվի սպիտակուց
2․ 1/2 թ․գ․ կիտրոնի հյութ
Ինչպես պատրաստել․
Վերցրեք միջին չափի 1 ձու ու առանձնացրեք դեղնուցն ու սպիտակուցը։Հարեք սպիտակուցը՝ մինչ փրփրելը։ Ա-վելացրեք կիտրոնի հյութ։Հարեք ևս մի քանի րոպե, մինչ համասեռ զանգված կստացվի։
Կիրառման եղանակ․
Առաջին հերթին պետք է լավ մաքրել դեմքի մաշկը։ Մի մոռացեք նաև պարանոցի մասին։Համոզվեք, որ ձեռքերը մաքուր են, և մատների ծայրերով մի քիչ խառնուրդ վերցրեք ու շրջանաձև շարժումներով քսեք դեմքին ու պա-րանոցին։Դիմակը շուտ է չորանում։Թողեք 5-10 րոպե, այնուհետև հեռացրեք դիմակի մնացորդները՝ գոլ կամ սառը ջրով։Վերջում խոնավեցնող քսուք օգտագործեք։Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3 անգամ։
Եղեք առողջ ու գեղեցիկ։