Ահա թե ինչպես կինը պատասխանեց ամուսնու սիրուհուն…Նման համարձակ և մտածված քայլի ոչ ոք պատրաստ չէր

Ահա թե ինչպես կինը պատասխանեց ամուսնու սիրուհուն…Նման համարձակ և մտածված քայլի ոչ ոք պատրաստ չէր։ Նրանք ամուս նացած էին շուրջ երեսուն տարի, ունեին չորս երեխա, որոնցից մեծը 25 տարեկան էր, իսկ ամենափոքրը 11 տարեկան: Ապրել էին ունենալով թե լավ , թե վատ օրեր: Ամուսնուն չէր կարելի բնութագրել որպես իդեալական ամուսին, կռվարար էր, եսասեր, իսկ կինը նրա հակառակ պատկերն էր, հիանալի մայր, կին:

Մի օր ամուսինը երեկոյան վերադարձավ տուն, մի փոքր գինովցած: Նա կնոջն ասաց, որ որոշել է հեռանալ նրանից, քանի որ այլ կնոջ է սիրում և ցանկանում է կյանքը նրա հետ շարունակել:Կինը հանկարծակիի եկավ, նման բան նա չէր սպասում: Մի պահ լռեց ու ասաց,

— Որոշումը քոնն է, բայց իմացիր, ես քեզ այլևս հետ չեմ ընդունի:

Ամուսինն արհամարհանքով մի հայացք գցեց կնոջ վրա ու ասաց,

— Հույս չունենաս, որ ետ կգամ, իմ գեղեցկուհին ինձ կերջանկացնի, գնա քեզ հայելու մեջ նայիր ու եթե շատ կցանկանաս կարող ես իմ փերիին էլ տեսնել: Շուտով կգամ իմ իրերի ետևից: Երեխաների հետ ես ինքս կխոսեմ, — ասաց ու գնաց տանից:

Այդ խոսքերը մինչև հոգու խորքը խոցեցին կնոջը: Նա հիշեց, թե որքան դառն օրեր է անցկացրել այդ ամուսնու կողքին, որքան վիրավո րանք է տարել նրանից ու այսօր արժանացավ այդ խոսքերին:Մի քանի օր նա շատ ծանր ապրումներ ունեցավ, սակայն ոչ այն պատճա ռով, որ լավ ամուսին էր ունեցել, որը լքել էր իրեն, ուղղակի ափսոսում էր, որ կյանքի լավագույն տարիները նվիրել էր նրան:

Մի օր աշխատանքից վերադառնալիս, նա հանկարծ հանդիպեց ամուսնուն, որ սիրուհու հետ գրկախառնված պատրաստվում էին փող ոցն անցնել: Ամուսինը նկատեց նրան, մի հոնքը վեր բարձրացեց ու սիրուհու ականջին ինչ որ բան շշնջաց:Սիրուհին շրջվեց ու սկսեց ուշադիր զննել կնոջը: Կինը քայլերն ուղղեց նրանց կողմը, մոտեցավ: Այդ պահին սիրուհին քմծիծաղ տվեց ու ասաց.

— Հիմա հասկանում եմ այս տղամարդուն, ինչպես նա կարող էր ապրել այսպիսի կնոջ հետ և մտքովդ չանցնի ինձ հետ վիճել:

— Հավասարը հավասարի հետ է վիճում, ես օրինական կին եմ, թեկուզ և հիմա լքված, չորս երեխաների մայր, իսկ դու ընդամենը՝ սիր ուհի, ուղղակի մի երկու բան ունեմ ասելու, — սկսեց կինը շատ հանգիստ տոնով,- այո ես այդ տղամարдու կինն եմ եղել 30 տարի շար ունակ, կարծո՞ւմ ես ես այսպիսին եմ եղել երիտասադ տարիքում, կինը տղամարդու հայելին է, թագավորի կողքին է թագուհի լինում, հետևություն արա խոսքերիցս:

Լավ իմացիր, լավ ամուսնուն, ոչ մի կին հեշտությամբ չի զիջում, հավատա, չորս երեխաների մայրը, հաստատ կկարողանար ատամնե րով պաշտպանել իր ընտանիքի ամրությունը, և հետո երբ ամուսինները բաժանվում են, ամուսնության ընթացքում ձեռք բերված ամեն ինչ հավասարապես կիսվում է: Մենք չորս երեխա ունենք, և նրանցից երկուսը հոր հետ կտեղափոխվեն ձեզ մոտ ապրելու, քանի որ դուք երկուսով եք և կարող եք հոգ տանել երկու փոքրերի մասին, իսկ ես միայնակ կին եմ, և ինձ մոտ կմնան ավագները, որպեսզի կար ողանան հոգ տանել, թե իրենց և թե իմ մասին, — ու շրջվելով ամուսնուն ասաց, — կարող ես գալ քո և երեխաների իրերի հետևից, ես դրանք արդեն պատրաստել եմ:

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS