Ձմերուկի չիր պատրաստելու համար պետք է հետևել այս կանոններին.
500գ ձմերուկի կեղևի համար՝
Ձմերուկը կեղևազրկել, կտրատել։
Սոդայաջրի( ջուր — 600մլ, սոդա — 1 թ․գ․) մեջ լցնել ձմերուկի կտորները և թողնել մեջը 4 ժամ։
Հետո հանել, լավ լվանալ։
Օշարակի համար՝
ջուր — 300մլ ,
շաքարավազ — 600գ,
եռացնում ենք ,
լցնում ձմերուկի կտորները,
եփում ենք 10 րոպե։
Անջատել, թողնել մինչև առավոտ։
Հետո նորից եփել, մինչև դառնա թափանցիկ, բայց պինդ։
Եփել թույլ կրակի վրա 20-25 րոպե, մինչ հեղուկ մասը թանձրանա։
Պատրաստման եղանակը՝ տեսանյութում.