Ահա, թե ինչ գրաֆիկով և որքան է պետք խմել ջուր՝ ավելորդ կիլոգրամներին հրաժեշտ տալու համար

Շատերը նիհարելու համար գրեթե սովամահ են լինում, սակայն մի բան պետք է լավ իմանալ, որ արագ նիհարելուն նպաստում է արագ նյութափոխանակությունը: Եթե ցանկանում եք նիհարել ջուրը խմեք հետևյալ գրաֆիկով: Գրանցեք, պահեք աչքի առաջ և հետևեք այս գրաֆիկին:

8:00 Երկու բաժակ տաք ջուր կիտրոնով քաղցած վիճակում: Սա օրվա հիանալի սկիզբ է: Նախաճաշել կարելի է ջուրը խմելուց կես ժամ անց:

11:00 Մեկ բաժակ ջուր սենյակային ջերմաստիճանի: Այս ժամին ջուր խմելով ուտելու ցանկությունը նվազում է և ճաշին ուտում եք սովորական չափաբաժնի կեսը:

13:00 Մեկ բաժակ տաք ջուր՝ ուտելուց կես ժամ առաջ և մեկ բաժակ ջուր՝ ճաշին:

16:00 Կես լիտր սենյակային ջերմաստիճանի ջուր: Շատերը ճաշի և ընթրիքի միջև ընկած ժամանակահատվածում ուտում են մրգեր, շոկոլադ, չիպս, այնինչ պետք է ջուր խմել, եթե ցանկանում եք նիհարել:

20:00 Մեկ բաժակ տաք ջուր: Կարելի է ջրին ավելացնել կիտրոն կամ քիչ քանակությամբ մեղր:

Այս գրաֆիկը ոչ միայն լավացնում է ինքնազգացողությունը, այլ նաև օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից և ճարպերից:

Աղբյուր

Եթե հավանեցիք այս գրառումը կիսվեք Ձեր ընկերների հետ.
GOOD LOOKING NEWS