Վերջին շրջանում կասկածը որդի նման կրծում էր նրա սիրտը, նա կարծում էր, որ ընկերը
դավաճանում է իրեն և որոշեց ստուգել: Նա մի նամակ գրեց, որում ասում էր, որ հոգնել է նրա
անտարբերությունից, որ այլևս չի սիրում և հեռանում է: Նամակը րեց սեղանին աչքի առաջ և
մտավ մահճակալի տակ:
Որոշ ժամանակ անց ընկերը տուն վերադարձավ, մտնելով սենյակ, նկատեց սեղանին դրված
նամակը, կարդաց ու նույն պահին վերցրեց հեռախոսն ու ինչ-որ համար հավաքելով սկսեց խոսել.
«Բարև, սիրելիս, միայն իմանաս ինչ է պատահել, կինս վերջապես հեռացել է , նա գլխի է ընկել, որ
դավաճանում եմ և հեռացել է, փառք Աստծո վերջապես ազատվեցի նրանից, մենք հիմա ազատ ենք, կարող ես գալ ինձ մոտ, ես գնում եմ շամպայն գնեմ, որ նշենք» և անջատեց հեռախոսը և դուրս եկավ տանից:
Երիտասարդ կինը շփոթված դուրս եկավ մահճակալի տակից, արցունքները հոսում էին աչքերից,
փաստորեն նրա կասկածները հաստատվեցին: Նա սեղանին իր նամակի կողքին նկատեց մեկ այլ
գրություն: Դողացող ձեռքերով վերցրեց այն և կարդաց.
« Սիրելիս, երբ հաջորդ անգամ կթաքնվես, համոզվիր, որ ոտքերդ չեն երևում մահճակալի տակից, գնում եմ քո սիրած կոնֆետները գնելու, շուտով կգամ: Սիրում եմ քեզ»: